041.0434.090707
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հուլիսի 2007 թվականի N 434-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական
զարգացման նախարարության աշխատակազմ 334 5 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 196 5 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Առևտրային համաշխարհային կազմակերպության ծանուցման
գործակալություն 5 - -
մտավոր սեփականության գործակալություն 60 1 -
որակի տեսչություն 41 1 -
հավատարմագրման գործակալություն 9 1 -
կոնցեսիոն գործակալություն 17 - -
ակնագործության և ոսկեգործության զարգացման
գործակալություն 6 - -»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում` սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` օրենքով սահմանված երաշխիքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ