Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱ ...

 

 

030.0169.060707

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) հրամանագրով հաստատված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի 4-րդ կետում «9» թիվը փոխարինել «8» թվով.

i

2) հրամանագրով հաստատված «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում`

ա. ուժը կորցրած ճանաչել հինգերորդ տողը.

բ. չորրորդ տողում «պետաիրավական վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «կադրերի բաժնի պետ» բառերով.

գ. Գեորգի Կուտոյանի փոխարեն ընդգրկել Գայանե Մարությանին: Այդ կապակցությամբ հանձնաժողովի կազմում յոթերորդ տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

 

    «Գայանե ՄԱՐՈՒԹՅԱՆ     Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

                          քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային

                          իրավունքների վերականգնման խմբի մասնագետ

                          (համաձայնությամբ)».

 

3) հրամանագրով հաստատված «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում`

ա. ուժը կորցրած ճանաչել չորրորդ տողը,

բ. երրորդ տողում «պետաիրավական» բառը փոխարինել «իրավաբանական» բառով,

գ. Ժորա Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Տիգրան Մարտիրոսյանին: Այդ կապակցությամբ հանձնաժողովի կազմում յոթերորդ տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

 

«Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային

իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ

(համաձայնությամբ)».

 

4) հրամանագրով հաստատված «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Գյումրի» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում`

ա. ուժը կորցրած ճանաչել չորրորդ տողը,

բ. հինգերորդ տողում «պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «իրավաբանական վարչության խորհրդատու» բառերով:

 

6 հուլիսի 2007 թվականի

ՆՀ-169-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
06.07.2007
N ՆՀ-169-Ն
Հրամանագիր