030.0060.280207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՆՀ-214-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագրի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հիմնել հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպության` մեկ մրցանակ.
բ) օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության` մեկ մրցանակ»:
28 փետրվարի 2007 թվականի
ՆՀ-60-Ն