(ուժը կորցրել է 12.04.01 թիվ 286 որոշում)
i
040.0610.261297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 1997 թ. թիվ 610
i
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐՈՏԱԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերից արոտազանգվածների հողատեսքերը վարձակալության հանձնելու կարգը /կցվում է/:
2. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերից արոտազանգվածների հողատեսքերի /այսուհետև` արոտազանգվածներ/ վարձավճարը սահմանել տվյալ արոտազանգվածի վերաբերյալ պայմանագրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկի գումարից ոչ պակաս` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
3. Սահմանել, որ որպես անասունների արոտավայր վարձակալության հանձնվող արոտազանգվածների նորմատիվ չափը մեկ անասնագլխի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն արոտազանգվածների վարձակալության մասին /ձևը կցվում է/:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» թիվ 282 որոշումը, բացառությամբ 13-րդ կետի:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 610 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐՈՏԱԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
i
1. Արոտազանգվածների կարիք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք հայտ են ներկայացնում համայնքի ղեկավարին` նշելով արոտավայր տարվող անասունների գլխաքանակը, տեսակը և սեռահասակային կազմը:
Համայնքի ղեկավարն ուսումնասիրում, ամփոփում է ստացված հայտերը և հայտ է ներկայացնում մարզպետին` համապատասխան կարծիքի հետ միասին:
2. Վարձակալությամբ պահանջվող արոտազանգվածը մեկ այլ մարզի վարչական տարածքում գտնվելու դեպքում հայտ է ներկայացվում այն մարզպետին, որի վարչական տարածքում է գտնվում վարձակալվող արոտազանգվածը /նշելով արոտավայր տարվող անասունների գլխաքանակը` ըստ տեսակների ու սեռահասակային կազմի, պահանջվող արոտազանգվածի տարածությունը և ներկայացնելով տարածքային անասնաբուժական ծառայության կողմից տրված տեղեկանք արոտավայր տեղափոխվող անասունների առողջական վիճակի վերաբերյալ/:
3. Արոտազանգվածները վարձակալելու վերաբերյալ հայտն ստանալով` մարզպետն ուսումնասիրում է պահանջվող արոտազանգվածը վարձակալության հանձնելու հիմնավորվածությունը և համապատասխան պայմանագրեր է կնքում արոտազանգվածները վարձակալության հանձնելու մասին /օրինակելի պայմանագրի ձևը կցվում է/:
4. Սույն կարգի խախտումներ թույլ տված ֆիզիկական և իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՁԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
______________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ԳՏՆՎՈՂ ______________ ԱՐՈՏԱԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
199 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
.________________________________________________________________________.
|Թիվ| Վարձակալների |Վարձակալված | Այդ թվում` |Ծանոթա- |
|Թիվ| (ֆիզիկական և |հողատեսքերի |_____________________________|գրու- |
|Ը/Կ| իրավաբանական | ընդհանուր |վարե-|խոտ- |արոտա-|այլ անօգ- |թյուն |
| | անձանց) անունը|տարածությունը|լահող|հարք |վայր |տագործելի | |
| | (անվանումը) և | (հա) | (հա)|(հա) |(հա) |հողեր (հա)| |
| | հասցեն | | | | | | |
|___|_______________|_____________|_____|_____|______|__________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_______________|_____________|_____|_____|______|__________|________|
|___|_______________|_____________|_____|_____|______|__________|________|
|___|_______________|_____________|_____|_____|______|__________|________|
|___|_______________|_____________|_____|_____|______|__________|________|
.________________________________________________________________________.
____________ ՄԱՐԶՊԵՏ ________________________
/ստորագրություն/
Կ.Տ.
ՁԵՎ
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐՈՏԱԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. _________________________________ /այսուհետև` վարձատու/ հանձին
/մարզի անվանումը/
__________________________________________________________, մի կողմից,
իրավաբանական կամ ֆիզիկական անձ
______________________________________________________________________
/անվանումը/
______________________________________________________________________
/ անունը, ազգանունը /
/այսուհետև` վարձակալ/ հանձին _________________, մյուս կողմից, կնքեցին
սույն պայմանագիրը _________________ տարի ժամկետով:
ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Վարձատուն պարտավոր է`
ա) վարձակալին հատկացնել _______ հա _______________________________
/ հողատեսքի անվանումը/
_________________________________________________ տարի ժամկետով:
3. Վարձակալը պարտավոր է`
ա) վարձակալված արոտազանգվածի համար վարձատուին վճարել վարձավճար`
չափը` __________________
վճարման ժամկետը` __________________
բ) հողն օգտագործել արդյունավետ, թույլ չտալ վարձակալված արոտազանգվածի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազեցում.
գ) անասունների տեղափոխումն արոտավայր իրականացնել ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հաստատած երթուղիների և ժամկետների:
4. Վարձակալն իրավունք ունի վարձակալած արոտազանգվածը ենթավարձակալության հանձնելու միայն վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետով:
5. Լրացուցիչ պայմաններ ________________________________________
________________________________________
________________________________________
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6. Վարձատուն և վարձակալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրի պայմանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումների համար:
7. Տարերային աղետի դեպքում վարձավճարի չափը նվազեցվում է համամասնորեն` վարձատուին ապահովագրական ծառայության կողմից փոխհատուցված գումարի չափով: Վարձատուի կողմից պայմանագրի պայմանները խախտվելու դեպքում վարձակալն ազատվում է պատասխանատվությունից:
8. Սույն պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված հիմքերով:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9. Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
10. Պայմանագրին կցվում են վարձակալության հանձնված հողատեսքի հատակագիծը և հանձնման-ընդունման ակտը /ձևը կցվում //:
11. Սույն պայմանագիրը կազմվում է 3 օրինակից, որից մեկը տրվում է վարձատուին, իսկ երկուսը` վարձակալին:
ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ
Վարձատու ____________________________________________________________
/հաշվի համարը, բանկի անվանումը, գտնվելու վայրը/
Վարձակալ ____________________________________________________________
/հաշվի համարը, բանկի անվանումը, անունը, ազգանունը
____________________________________________________________
/անվանումը/ հասցեն/
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
________________________ __________________________
/վարձատու/ /վարձակալ/
Կ.Տ. Կ.Տ.
ՁԵՎ
ԱԿՏ
ՀՈՂԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
Հողի վարձատուն` հանձին _____________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
/անվանումը/
հանձնում է, իսկ վարձակալը` հանձին _______________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
/անվանումը/
օգտագործման է ընդունում հետևյալ հողատեսքերը.
_________________________________________________________________________
Հողատեսքի Տարածությունը 1 հեկտարի Վարձավճարը Ծանոթագրություն
անվանումը /հա/ կադաստրային /դրամ/
զուտ եկամուտը
/դրամ/
_________________________________________________________________________
Վարելահող
_________________________________________________________________________
Խոտհարք
_________________________________________________________________________
Արոտավայր
_________________________________________________________________________
Գյուղատնտեսության
համար ոչ պիտանի
հողեր
_________________________________________________________________________
Ընդամենը վարձակալության է տրվում ______ հա հող,
որի վարձավճարը մեկ սեզոնի համար կազմում է
___________ դրամ:
Վարձակալության ժամկետը` ______________ 199 թ.
Նշված հողատեսքերը պետք է օգտագործվեն _________
___________________________________ նպատակով:
__________________ __________________
/վարձատու/ /վարձակալ/