041.0689.190906
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2006 թվականի N 689-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի` «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխում» խորհրդատվական ծառայություն իրականացնող խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացված «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխումների ծրագիր» եզրափակիչ հաշվետվությունն ուսումնասիրելու և Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ա. Մաթևոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Ս. Արաբաջյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Լ. Գևորգյան - ՀՀ Նախագահի օգնական
Ս. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական
վարչության պետ
Գ. Տոռոզյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավոր խորհրդական
Ա. Խրիմյան - «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության
գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
2. Հանձնաժողովին` մինչև 2006 թվականի հոկտեմբերի 15-ը ուսումնասիրել և նախապատրաստել առաջարկություններ «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխում» խորհրդատվական ծառայություն իրականացնող խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացված «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխումների ծրագիր» եզրափակիչ հաշվետվության վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ