Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ...

 

 

041.0500.040706

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2006 թվականի N 500-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 3, 8, 14, 21, 30, 39, 49, 58, 81, 90, 95, 102, 109 և 114 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկ N 1)».

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 4, 9-11, 15-19, 22-26, 31, 33, 34, 40-43, 45, 50-54, 60-63, 68, 82-86, 91, 96-99, 103-106, 110-112, 115, 116, 118-120, 122-126, 133, 135-138, 143, 144, 146, 147, 149, 152-162, 168 և 169 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկ N 1)».

գ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 5, 7, 12, 20, 27, 28, 35-38, 46-48, 55-57, 64, 88, 89, 93, 94, 101, 107, 108, 113, 117, 121, 127-130, 139-141, 148, 151 և 163-167 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկ N 1)».

դ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 131, 132 և 150 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկ N 1)».

ե) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 3-5, 7, 8, 9-12, 14-28, 30, 31, 33-43, 45-58, 60-64, 68, 81-86, 88-91, 93-99, 101-130, 133, 135-141, 143, 144, 146-149 և 151-169 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնում «2007» թիվը փոխարինել «2009» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

ՑԱՆԿ N 1 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում

2. Առաջնորդում և թիմի ստեղծում

3. Արդյունքների ապահովում

4. Խնդիրների լուծում

5. Հաղորդակցություն

6. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

7. Միջանձնային հարաբերություններ

8. Մտածողության ոճեր

9. Որոշումների կայացում

10. Ռազմավարական պլանավորում

11. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

12. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

13. Քաղաքականության մշակում և իրականացում

 

ՑԱՆԿ N 2 ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Արդյունքների ապահովում

3. Թիմային աշխատանք

4. Հաղորդակցություն

5. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

6. Միջանձնային հարաբերություններ

7. Մտածողության ոճեր

8. Նպատակների սահմանում

9. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

10. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

 

ՑԱՆԿ N 3 ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Թիմային աշխատանք

2. Հաղորդակցություն

3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

4. Միջանձնային հարաբերություններ

5. Մտածողության ոճեր

6. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

7. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

 

ՑԱՆԿ N 4 ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Թիմային աշխատանք

2. Հաղորդակցություն

3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

4. Միջանձնային հարաբերություններ

5. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

6. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.07.2006
N 500-Ն
Որոշում