ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 մարտի 2006 թվականի N 11
17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ՆԻՍՏԻ N 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի նիստի N 14 արձանագրության 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
Սովորողների գնահատման հայեցակարգի IV գլխի`
i
ա) «Հիմնական դպրոցի ավարտական քննություններ» բաժնից հանել «հայոց պատմություն» բառերը.
բ) «Միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ» բաժնի 4-րդ կետում «ընտրովի» բառը փոխարինել «հայոց պատմություն» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ