050.0278.031097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
03 հոկտեմբերի 1997 թիվ 278
i
«ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-100» ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամների և հոբելյանական մետաղադրամների թողարկման 1997 թվականի ծրագրի մասին» թիվ 25 արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 1997 թվականի հոկտեմբերի 6-ից շրջանառության մեջ դնել «Եղիշե Չարենց-100» հարյուր դրամ անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամները:
2. Սահմանել, որ նշված մետաղադրամներն իրենց անվանական արժեքով 1997 թվականի հոկտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են օրինական վճարամիջոց:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի տեղեկատվական խմբին ապահովել «Եղիշե Չարենց-100» հարյուր դրամ անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամները շրջանառության մեջ դնելու մասին հայտարարության և մետաղադրամի մանրամասն նկարագրության տպագրումը զանգվածային լրատվության միջոցներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: