Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԲՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի և Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի վերահաստատման մասին» որոշման պահանջներից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է.

1. Չվերահաստատել «Հայաստանի Հանրապետության գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդը», «Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների լրացուցիչ ֆինանսավորման հատուկ նշանակության արտաբյուջետային կենտրոնացված ֆոնդը», «Հայաստանի Հանրապետության հասարակական կարգի պահպանման ֆոնդը», «Ավտոտրանսպորտային ձեռնարկությունների կողմից համապետական նշանակության ավտոճանապարհների շինարարության համար 2 տոկոս մասհանումների արտաբյուջետային հաշիվը», «Մաքսային վարչության պահուստային ֆոնդը» , «Տեղական ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար պետական և կոոպերատիվ ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների միջոցների մասնակցությամբ արտաբյուջետային ֆոնդը» «Արտասահմանյան իրավաբանական անձանցից, քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացվող հյուպատոսական գանձումների հավաքագրման արտաբյուջետային հաշիվը», «Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ինվեստիցիոն և սոցիալական զարգացման կենտրոնացված ֆոնդը»:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) «Հայաստանի Հանրապետության գիտության և նորաստեծղության ազգային ֆոնդում», «Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների լրացուցիչ ֆինանսավորման հատուկ նշանակության արտաբյուջետային կենտրոնացված ֆոնդերում» առկա միջոցները հաշվանցել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե.

i

բ) «Ավտոտրանսպորտային ձեռնարկությունների կողմից համապետական նշանակության ավտոճանապարհների շինարարության համար 2 տոկոս մասհանումների արտաբյուջետային հաշվի», «Մաքսային վարչության պահուստային ֆոնդի», «Տեղական ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար պետական և կոոպերատիվ ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների միջոցների մասնակցությամբ արտաբյուջետային ֆոնդի», «Արտասահմանյան իրավաբանական անձանցից, քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացվող հյուպատոսական գանձումների հավաքագրման արտաբյուջետային հաշվի» վճարումները և մուծումները ս.թ. սեպտեմբերի 1-ից կատարել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ինվեստիցիոն և սոցիալական զարգացման կենտրոնացված ֆոնդերում առկա միջոցների հետագա օգտագործման կարգը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հետ:

3. Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` փակել համապատասխան գործադիր կոմիտեներին կից արտաբյուջետային ֆոնդերը (հաշիվները) և դրանցում առկա միջոցները փոխանցել տեղական բյուջե:

i

4. Վերահաստատել «Հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական և սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդը» մինչև 1994 թվականի նոյեմբերի 1-ը:

1 հուլիսի 1994 թվական:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
01.07.1994
N ՀՆԽ-662-I
Որոշում