Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն Հ ...

 

 

030.0009.180106

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «զ» ենթակետերը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրում կատարել հետևյալ լրացումները.

i

ա) հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության`

13-րդ կետի «բ» ենթակետից հետո լրացնել նոր «գ» ենթակետ`

«գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը (տեսչություն):»,

i

15-րդ կետի «գ» ենթակետը «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին,» բառերից հետո լրացնել «ՀՀ գլխավոր ռազմական տեսչին,» բառերով,

i

16-րդ կետը «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը» բառերից հետո լրացնել «, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչը» բառերով,

17-րդ կետի «ե» ենթակետի «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրությունը» բառերը փոխարինել «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության և ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունները» բառերով,

i

17-րդ կետի «զ» ենթակետը «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության» բառերից հետո լրացնել «, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության» բառերով.

i

բ) հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11.1-րդ կետ`

«11.1. ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչություն»:

 

18 հունվարի 2006 թվականի

ՆՀ-9-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.01.2006
N ՆՀ-9-Ն
Հրամանագիր