(ուժը կորցրել է 19.10.2023 թիվ 1789-Ն որոշում)
i
040.0393.180997
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 1997 թ. թիվ 393
i
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԽՈՉՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի «գ» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչնդոտող հիվանդությունների ցանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 393 ՈՐՈՇՄԱՄԲ
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԽՈՉՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հոգեկան հիվանդություններ
մտագարություն (շիզոֆրենիա)
մոլուցքահար, ընկճվածային հոգեգարություններ (մանյակալ, դեպրեսիվ
պսիխոզներ)
անձի ախտահար (պաթալոգիկ) զարգացում
ընկնավորություն (էպիլեպսիա)
հետվնասվածքային էնցեֆալոպաթիա
Քրոնիկական ալկոհոլիզմ
Թմրամոլություն