040.0368.080997
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«08» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 1997 թ. թիվ 368
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» թիվ 256 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգում նորմատիվային ջրամատակարարման մեծածախ և ջրահեռացման միասնական սակագները.
.________________________________________________________________________.
| Թիվ | | ԱՐԺԵՔԸ` 1 ԽՈՐ. ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ |
| Թիվ | ԱՆՎԱՆՈՒՄԸ | (ԴՐԱՄ) |
| Ը/Կ | |_________________________________________|
| | | առանց ԱԱՀ-ի | ԱԱՀ-ն ներառյալ |
|_____|________________________|__________________|______________________|
| 1. | Խմելու ջուր | 25,0 | 30,0 |
|_____|________________________|__________________|______________________|
| 2. | Հեռացվող կեղտաջրեր | 6,22 | 7,46 |
.________________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 1-ից: