Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔ ԳՅՈՒՂՈՒՄ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ...

 

 

040.0340.180897

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 1997 թ. թիվ 340

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի Լիճքի գյուղական համայնքի ավագանու խնդրանքն ու Գեղարքունիքի մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողի սեփականաշնորհում:

2. Հաստատել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի համար 1997 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը (կցվում է):

Նշված գյուղատնտեսական հողատեսքերի համար 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը հաշվարկվում է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ տարվա համար հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:

3. Սահմանել, որ`

ա) գյուղացիական տնտեսություն վարելու նպատակով հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում 1995 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մշտապես բնակվողներին.

բ) Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանլու իրավունք ունեցող բնակիչների դիմումները, իսկ հաջորդ հերթերում գտնվողների կողմից հողի սեփակնության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի փետրվարի 20-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի փետրվարի 20-ից` 15-օրյա ժամկետում.

գ) 1997 և 1998 թվականներին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներին սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի համար մասնակի հատուցման գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահուստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:

5. Սույն որոշման կատարման վերահսկողույունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Գեղարքունիքի մարզպետի վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 340 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՀԱՄԱՐ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

 

._________________________________________________________________________.

| Համայնքի և  |Հողերի   |    Ջրովի վարելահող     |   Անջրդի վարելահող     |

| գնահատման   |գնահատման|________________________|________________________|

|   շրջանի    |խմբերը   |տարածությունը|հատուցման |տարածությունը|հատուցման |

| անվանումը   |         |  (հեկտար)   |չափը      |  (հեկտար)   |չափը      |

|             |         |             |(հազ.դրամ/|             |(հազ.դրամ/|

|             |         |             | հեկտար)  |             | հեկտար)  |

|_____________|_________|_____________|__________|_____________|__________|

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |   1     |     -       |    -     |     -       |   -      |

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |   2     |    71.0     |  51.7    |   7.7       | 34.5     |

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|Լիճք (Սևանի) |   3     |   318.0     |  42.5    |  142.6      | 28.1     |

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |   4     |   116.0     |  27.0    |  194.7      | 17.8     |

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |   5     |      -      |    -     |  413,0      |  7.5     |

._________________________________________________________________________.

մաս երկրորդ

._________________________________________________________________________.

| Համայնքի և  |Հողերի   |   Բազմամյա տնկարկներ   |     Խոտհարքներ         |

| գնահատման   |գնահատման|________________________|________________________|

|   շրջանի    |խմբերը   |տարածությունը|հատուցման |տարածությունը|հատուցման |

| անվանումը   |         |  (հեկտար)   |չափը      |  (հեկտար)   |չափը      |

|             |         |             |(հազ.դրամ/|             |(հազ.դրամ/|

|             |         |             | հեկտար)  |             | հեկտար)  |

|_____________|_________|_____________|__________|_____________|__________|

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |   1     |     -       |    -     |     -       |   -      |

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |   2     |     -       |    -     |   200.0     | 22.5     |

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|Լիճք (Սևանի) |   3     |    10.0     |  104.6   |   59.0      | 16.1     |

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |   4     |     -       |    -     |     -       |   -      |

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |_________|_____________|__________|_____________|__________|

|             |   5     |      -      |    -     |     -       |   -      |

._________________________________________________________________________.

 

@

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.1997
N 340
Որոշում