Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.04.2014  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0294.240797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 1997 թ. թիվ 294

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների հաղորդման (տրամադրման) իրավական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մարմիններին տեղեկությունների հաղորդման (տրամադրման) մասին այլ բան նշված չլինելու դեպքում`

ա) (1-ին կետի ա ենթակետն ուժը կորցրել է 20.05.11 թիվ 642-Ն որոշում)

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 08.07.04 թիվ 991-Ն որոշում)

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հասանելի լինելու համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համապատասխան մուտքի անունն ու գաղտնաբառը.

դ) (1-ին կետի դ ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 թիվ 1709-Ն որոշում)

i

ե) (1-ին կետի ե ենթակետն ուժը կորցրել է 03.06.02 թիվ 674 որոշում)

i

զ) (1-ին կետի զ ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 թիվ 1709-Ն որոշում)

է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող` չձևակերպված աշխատողների բացահայտմանն ու վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի ճշտությանն ուղղված ստուգումների մասին տեղեկատվություն (ներառյալ գործատուի անվանումը, խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը)` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն:

ը) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը շինարարության ոլորտում` պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրամանով հաստատված ձևաչափով:

(1-ին կետը փոփ. 11.05.02 թիվ 522, 08.07.04 թիվ 991-Ն, 12.05.05 թիվ 625-Ն 23.12.10 թիվ 1709-Ն, 20.05.11 թիվ 642-Ն, 19.03.14 թիվ 308-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` սույն որոշման 1-ին կետում նշված իրավասու մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանել հարկային վարչարարության և հարկերի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգերը:

(2-րդ կետը փոփ. 23.12.10 թիվ 1709-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ սահմանված համապատասխան կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին (N 3 ձև): Տեղեկությունները ներկայացվում են կանոնավոր երթուղու սպասարկման համապատասխան պայմանագիր կնքելուց, ինչպես նաև փոփոխություններ կատարելուց հետո եռօրյա ժամկետում:

Տեղեկությունները ներկայացվում են թղթային տարբերակով և (կամ) էլեկտրոնային եղանակով:

(3-րդ կետը լրաց. 18.08.05 թիվ 1291-Ն, 20.05.11 թիվ 642-Ն որոշումներ)

(որոշումը փոփ. 11.05.02 թիվ 522, 08.07.04 թիվ 991-Ն, 23.12.10 թիվ 1709-Ն որոշումներ)

 

Ձև 1

 

i

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ՀՇ-1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանը «200 թ.__________ եռամսյակ» Ապահովադրի անվանումը Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը Հիմնադրամում գրանցման համարը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գտնվելու վայրը Գործունեության իրականացման վայրը Հեռախոսահամարը «Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները» N 2 աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները` ըստ տողերի «Վճարված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները» N 3 աղյուսակի 1-ին տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը

 

(1-ին ձևը փոփ. 20.05.11 թիվ 642-Ն որոշում)

 

Ձև 2

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանը Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող) Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը Ապահովադրի կոդը (1-ին տող) Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Վկայականի համարը (2-րդ տող) Անձնագրի սերիան, համարը (5-րդ և 6-րդ տողեր) Սոցիալական քարտի համարը Գործունեության իրականացման վայրը (13-րդ տող) Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (9-րդ կամ 10-րդ տող) Հեռախոսահամարը (11-րդ և (կամ) 12-րդ տողեր) Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամուտներ (15-րդ տող) Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք (34-րդ տող) Հաշվարկված սոցիալական վճար (36-րդ տող)

 

-----------------------------------------

Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը:

 

Ձև N 3

 

i

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.__________________________________________________________________

|     |    Կազմակերպության` |  Երթուղու` |Տվյալ երթուղու        |

|NN   |                     |            |սպասարկմանը ներգրավվող|

|ը/կ  |                     |            |ավտոբուսների          |

|     |                     |            |(միկրոավտոբուսների)`  |

|     |_____________________|____________|______________________|

|     |ՀՎՀՀ-ն|լրիվ |գտնվելու|համարը|անվա-|ընդհանուր|այդ թվում`  |

|     |      |անվա-|վայրը   |      |նումը|թիվը     |պահուստային |

|     |      |նումը|        |      |     |         |թիվը        |

|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__

|  1  |  2   |  3  |   4    |   5  |  6  |    7    |     8      |

|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__

|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__

|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__

|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__

|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__

.__________________________________________________________________

________________________________________________.

|   Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի  |

|               (միկրոավտոբուսի)`              |

_|______________________________________________|

|  մակնիշը  | պետհամարանիշը | նստատեղերի թիվը  |

_|___________|_______________|__________________|

|     9     |      10       |        11        |

_|___________|_______________|__________________|

_|___________|_______________|__________________|

_|___________|_______________|__________________|

_|___________|_______________|__________________|

_|___________|_______________|__________________|

________________________________________________.

 

_____________________________ ղեկավար  ___________________________________

(կառավարման մարմնի անվանումը)          (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_______ ___________________ 200 թ.

 

(3-ձևը լրաց. 18.08.05 թիվ 1291-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.1997
N 294
Որոշում