041.0711.220905
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 711-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 400 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 122-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը հաստատելու մասին» N 400 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ա. Թումանյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին
տեղակալ
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Մանասերյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Սուքիասյան - «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տնօրեն, «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի
տնօրենների խորհրդի անդամ
Կ. Մինասյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Գ. Ղալաչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ
Գ. Քոչարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման
նախարարության աշխատակազմի առևտրի և
ծառայությունների վարչության պետ
Ա. Հովսեփյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության
բաժնի վարիչի պաշտոնակատար (հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար)»:
(1-ին կետն ուժը կորցրել է 18.04.07 թիվ 298-Ա որոշում)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի N 400 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 122-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ