040.0336.130897
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«13» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 1997 թ. թիվ 336
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային համայնքի ավագանու խնդրանքն ու Շիրակի մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողի սեփականաշնորհում:
2. Սերմաբուծական արտադրություն կազմակերպելու նպատակով պետական պահուստային ֆոնդի հողերից 100 հեկտար ջրովի վարելահող հատկացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անի» տոհմային սերմաբուծական պետական ձեռնարկությանը:
3. Պետական պահուստային ֆոնդի հողերից 48 հեկտար վարելահող նախատեսել Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղի տեղամասում` գյուղի զարգացման համար:
4. Հաստատել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի համար 1997 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը (կցվում է):
Նշված գյուղատնտեսական հողատեսքերի համար 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ տարվա համար հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
5. Սահմանել, որ`
ա) գյուղացիական տնտեսություն վարելու նպատակով հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Մարալիկի նախկին կոլտնտեսության աշխատողներին.
բ) Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթերում գտնվողների կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի փետրվարի 20-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի փետրվարի 20-ից` 15-օրյա ժամկետում.
գ) 1997 և 1998 թվականներին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչներին սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի համար մասնակի հատուցման գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
6. Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Շիրակի մարզի Մարալիկ քաղաքին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահուստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:
7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Շիրակի մարզպետի վրա:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի ԹԻՎ 336 ՈՐՈՇՄԱՄԲ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՀԱՄԱՐ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
.________________________________________________________________________.
|Համայնքի և | Հողերի | Վարելահող |
|գնահատման |գնահատման|_________________________________________________|
| շրջանի | խմբերը | ջրովի | անջրդի |
|անվանումը | |________________________|________________________|
| | |տարածությունը|հատուցման |տարածությունը|հատուցման |
| | | (հեկտար) | չափը | (հեկտար) | չափը |
| | | |(հազ.դրամ/| |(հազ.դրամ/|
| | | | /հեկտար) | | /հեկտար) |
|____________|_________|_____________|__________|_____________|__________|
| Մարալիկ | 1 | - | - | 257,0 | 26,5 |
|____________|_________|_____________|__________|_____________|__________|
|/Ախուրյան- | 2 | 174,0 | 53,1 | 722,0 | 22,4 |
| -Սպիտակ/ | | | | | |
|____________|_________|_____________|__________|_____________|__________|
| | 3 | 70,0 | 39,8 | 420,0 | 19,0 |
|____________|_________|_____________|__________|_____________|__________|
| | 4 | - | - | 101,0 | 14,4 |
|____________|_________|_____________|__________|_____________|__________|
| | 5 | - | - | 66,0 | 7,0 |
.________________________________________________________________________.