050.0187.040797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
04 հուլիսի 1997 թվականի թիվ 187
«ԱնԱՀԻՏ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ» 25.000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ
i
ՈՍԿԵ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամների և հոբելյանական մետաղադրամների թողարկման 1997 թվականի ծրագրի մասին» թիվ 25 արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 1997 թվականի հուլիսի 5-ից շրջանառության մեջ դնել «Անահիտ աստվածուհի» 25.000 դրամ անվանական արժեքով ոսկե դրամները:
2. Սահմանել, որ նշված ոսկե դրամները 1997 թվականի հուլիսի 5-ից Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են օրինական վճարամիջոց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: