030.0012.250105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1064 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրում կատարել հետևյալ լրացումը`
i
հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ նոր պարբերություններով`
«Վարչապետի կողմից սահմանված լիազորությունների շրջանակում և կարգով կառավարության անդամը կարող է իրականացնել համակարգող նախարարի գործառույթներ, այն է` որոշակի ոլորտների քաղաքականության իրագործման, այդ ոլորտների հանրապետական գործադիր մարմինների, մարզպետների և Երևանի քաղաքապետի գործունեության համակարգումը, ինչպես նաև Վարչապետի հանձնարարությամբ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին տալ հանձնարարականներ և իրականացնել դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն:
Կառավարության անդամին համակարգող նախարարի գործառույթներ վերապահվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
25 հունվարի 2005 թվականի
ՆՀ-12-Ն