041.0843.161204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 843-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.__________________________________________________________________________.
|22.|ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի | | | |
| |նախարարության աշխատակազմ` | 885 | 5 | 1 |
| | | | | |
| | այդ թվում` | | | |
| | | | | |
| |կառուցվածքային ստորաբաժանումներ | 136 | 5 | 1 |
| | | | | |
| |առանձնացված ստորաբաժանումներ` | | | |
| | | | | |
| |«Հայաստանի Հանրապետության | | | |
| |զբաղվածության ծառայություն» | | | |
| |գործակալություն | 405 | 1 | - |
| | | | | |
| |Հայաստանի Հանրապետության | | | |
| |բժշկասոցիալական փորձաքննության | | | |
| |գործակալություն | 195 | 1 | - |
| | | | | |
| |Հայաստանի Հանրապետության աշխատանքի | | | |
| |պետական տեսչություն | 149 | 3 | - |
.__________________________________________________________________________.
«:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պահպանման ծախսերի ավելացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ