040.0151.270597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«27» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 1997 թ. թիվ 151
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Նախագահ Բ. Արարքցյանին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով սահմանված կարգով, 1997 թվականի մայիսի 29-ին ժամը 10.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով`
ա/ «Ռազմական դրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).
բ/ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).
գ/ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.
դ/ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.
ե/ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.
զ/ «Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.
է/ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.
ը/ «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 27-ից: