(ուժը կորցրել է 03.06.98 թիվ 338 որոշում)
i
040.0125.070597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 1997 թ. թիվ 125
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ցուցանիշները, որոնք գերազանցելու դեպքում գանձվում է երթևեկության վճար, վճարի չափերն ու հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ միաժամանակ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցի երթևեկության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր գերազանցող ցուցանիշի համար:
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի գանձման կարգի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների կանոնադրությունը:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 7-Ի ԹԻՎ 125 ՈՐՈՇՄԱՆ
ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳԱՆՁՎՈՒՄ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ, ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ծանրաքաշ համարվում են այն տրանսպորտային միջոցները, որոնց ցուցանիշներից թեկուզ մեկը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է`
ընդհանուր զանգվածը` 36 տ
մեկ սռնիի բեռնվածքը` 10 տ
երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 16 տ
երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տ:
երկու կամ երեք սռնիով կամրջակներ համարվում են այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունը միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը:
Մեծ եզրաչափերով համարվում են այն տրանսպորտային միջոցները, որոնց եզրաչափերից թեկուզ մեկը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է`
բարձրությունը ճանապարհի ծածկի մակերեսից` 4,0 մ
լայնությունը` 2,5 մ
երկարությունը` մեկ կցանքի (կիսակցանքի) դեպքում 20,0 մ, երկու և ավելի կցանքների դեպքում` 24,0 մ
եթե բեռը դուրս է գալիս տրանսպորտային միջոցի հետին եզրագծից 2,5 մետրից ավելի:
2. Կախված ընդհանուր զանգվածից, կամրջակի բեռի չափից և տեղափոխման հեռավորությունից` ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը հաշվարկվում է`
Ա = ( Վմ + Վ1 + Վ2 + Վ3 ) x Ե բանաձևով,
որտեղ` Ա-ն ծանրաքաշ տրանսպորտային միջոցի երթևեկության վճարի չափն է,
Վմ-ն ընդհանուր զանգվածի համար դրույքաչափն է` համաձայն թիվ 1
աղյուսակի,
Վ1-ը, Վ2-ը, Վ3-ը սռնիի (կամրջակի) վրա ընկնող բեռնվածքների
դրույքաչափերն են` համաձայն թիվ թիվ 2, 3, 4 աղյուսակների,
Ե-ն տեղափոխման հեռավորությունն է (կմ-ով):
3. Մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության համար (յուրաքանչյուր 10 կմ տեղափոխման համար) վճարը սահմանվում է 110 դրամ կամ դրան համարժեք տարադրամ:
ԱՂՅՈՒՍԱԿ 1
36 տոննա և ավելի ընդհանուր զանգվածով տրանսպորտային
միջոցների երթևեկության վճարի չափը
(տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար)
.__________________________________________________________________.
| Ընդհանուր զանգվածը | Դրույքաչափը |
| (տոննա) | (դրամ) |
|________________________________|_________________________________|
| 36-40 | 110 |
| | |
| 41-45 | 130 |
| | |
| 46-50 | 155 |
| | |
| 51-55 | 175 |
| | |
| 56-60 | 220 |
| | |
| 61-85 | 265 |
| | |
| 66-70 | 310 |
| | |
| 71-75 | 375 |
| | |
| 76-80 | 440 |
| | |
| 81-85 | 550 |
| | |
| 86-90 | 770 |
| | |
| 91-95 | 1100 |
| | |
| 96-100 | 1540 |
_______________________
Ծանոթագրություն. 100-ից ավելի յուրաքանչյուր տոննայի համար լրացուցիչ
գանձվում է 880 դրամ:
ԱՂՅՈՒՍԱԿ 2
Միառանցքի վրա 10 տոննայից ավելի բեռնվածքով
տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի չափը
(տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար)
.___________________________________________________________________.
| Միառանցքի բեռնվածքը | Դրույքաչափը |
| (տոննա) | (դրամ) |
|_________________________________|_________________________________|
| 10 - 10,5 | 45 |
| | |
| 10,5 - 11,0 | 110 |
| | |
| 11,1 - 11,5 | 175 |
| | |
| 11,6 - 12,0 | 265 |
| | |
| 12,1 - 12,5 | 375 |
| | |
| 12,6 - 13,0 | 530 |
| | |
| 13,1 - 13,5 | 770 |
| | |
| 13,6 - 14,0 | 1100 |
| | |
| 14,1 - 14,5 | 1430 |
| | |
| 14,6 - 15,0 | 1760 |
| | |
| 15,1 - 15,5 | 2100 |
| | |
| 15,6 - 16,0 | 2400 |
__________________
Ծանոթագրություն. 16,0 տոննայից ավելի յուրաքանչյուր 0,5 տոննայի
համար լրացուցիչ գանձվում է 450 դրամ:
ԱՂՅՈՒՍԱԿ 3
Երկառանցքի վրա 16 տոննայից ավելի բեռնվածքով
տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի չափը
( տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար)
.__________________________________________________________________.
| Երկառանցքի բեռնվածքը | Դրույքաչափը |
| (տոննա) | (դրամ) |
|________________________________|_________________________________|
| 16 - 16,5 | 65 |
| | |
| 16,6 - 17,0 | 90 |
| | |
| 17,1 - 18,0 | 175 |
| | |
| 18,1 - 19,0 | 265 |
| | |
| 19,1 - 20,0 | 380 |
| | |
| 20,1 - 21,0 | 430 |
| | |
| 21,1 - 22,0 | 700 |
| | |
| 22,1 - 23,0 | 925 |
| | |
| 23,1 - 24,0 | 1190 |
| | |
| 24,1 - 25,0 | 1540 |
| | |
| 25,1 - 26,0 | 1950 |
________________________
Ծանոթագրություն. 26,0 տոննայից ավելի յուրաքանչյուր տոննայի համար
լրացուցիչ գանձվում է 550 դրամ:
ԱՂՅՈՒՍԱԿ 4
Եռառանցքի վրա 22 տոննայից ավելի բեռնվածքով
տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի չափը
(տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար)
.__________________________________________________________________.
| Եռառանցքի բեռնվածքը | Դրույքաչափը |
| (տոննա) | (դրամ) |
|________________________________|_________________________________|
| 22,0 - 22,5 | 90 |
| | |
| 22,6 - 23,0 | 110 |
| | |
| 23,1 - 24,0 | 175 |
| | |
| 24,1 - 25,0 | 265 |
| | |
| 25,1 - 26,0 | 395 |
| | |
| 26,1 - 27,0 | 550 |
| | |
| 27,1 - 28,0 | 705 |
| | |
| 28,1 - 29,0 | 880 |
| | |
| 29,1 - 30,0 | 1080 |
| | |
| 30,1 - 31,0 | 1300 |
| | |
| 31,1 - 32,0 | 1540 |
| | |
| 32,1 - 33,0 | 1805 |
| | |
| 33,1 - 34,0 | 2135 |
| | |
| 34,1 - 35,0 | 2650 |
____________________
Ծանոթագրություն. 35,0 տոննայից ավելի յուրաքանչյուր տոննայի համար
լրացուցիչ գանձվում է 550 դրամ: