Սեղմել Esc փակելու համար:
2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0640.300904

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 640-Ա

 

2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` 2005 թվականին հայ մշակույթի գործիչների հոբելյանների նշումը նախապատրաստելու նպատակով`

1. Հաստատել 2005 թվականին նշվելիք հոբելյանների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2005 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ:

3. 2005 թվականին հոբելյանների նշման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

N 640-Ա որոշման

 

ՑԱՆԿ

i

2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ

 

._______________________________________________________.

|       Հոբելյարը (հոբելյանը)       |  Նշվելիք տարելիցը |

|___________________________________|___________________|

|Մեսրոպյան գրերի գյուտը             |1600               |

|___________________________________|___________________|

|Մարտիրոս Սարյան                    |125                |

|___________________________________|___________________|

|Վարդան Աճեմյան                     |100                |

|___________________________________|___________________|

|Աղասի Այվազյան                     |80                 |

|___________________________________|___________________|

|Օֆելյա Համբարձումյան               |80                 |

|___________________________________|___________________|

|Կոմիտասի անվան պետական քառյակ      |80                 |

|___________________________________|___________________|

|Հենրիկ Մալյան                      |80                 |

|___________________________________|___________________|

|Արմեն Ջիգարխանյան                  |70                 |

|___________________________________|___________________|

|Հրանտ Մաթևոսյան                    |70                 |

|___________________________________|___________________|

|Լեոնիդ Ենգիբարյան                  |70                 |

|___________________________________|___________________|

|Վախթանգ Անանյան                    |100                |

|___________________________________|___________________|

|Անդրանիկ Իոսիֆյան                  |100                |

|___________________________________|___________________|

|Արտեմ Միկոյան                      |100                |

._______________________________________________________.

(ցանկը փոփ. 02.12.04 թիվ 793-Ա, 09.07.05 թիվ 513-Ա, 30.08.05 թիվ 667-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.09.2004
N 640-Ա
Որոշում