040.0091.180497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 1997 թ. թիվ 91
i
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1994 թվականի հուլիսի 21-ին Վաշինգտոնում ստորագրված Պարենային հրատապ օգնության փոխանցման լիազորագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին լիազորագրին:
2. Լիազորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Շուգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1994 թվականի հուլիսի 21-ին Վաշինգտոնում ստորագրված Պարենային հրատապ օգնության փոխանցման լիազորագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին լիազորագիրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 18-ից: