040.0070.080497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 1997 թ. թիվ 70
i
«ՀՀ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ «ՀՀ երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը 1995 և 1996 թվականների ընթացքում իրականացրել է մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բեռների տեղափոխում դրանց համար չգանձելով ավելացված արժեքի հարկ, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «ՀՀ երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունն ազատել 1995 և 1996 թվականների ընթացքում մարդասիրական օգնության բեռների տեղափոխման համար 1996 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ վճարման ենթակա 147093,54 հազ. դրամ ավելացված արժեքի հարկի և դրա չվճարման համար հաշվարկված 320029,1 հազ. դրամ տույժերի և տուգանքների վճարումից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 8-ից: