041.0326.180504
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2004 թվականի N 326-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Ելնելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթի պահանջներից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 30-ի «Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակելու մասին» N 692 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի ու քաղաքաշինության կարգավորման տարածքային սկզբունքի իրականացման, Երևանի նոր գլխավոր հատակագծի և Երևանի ագլոմերացիայի մշակման աշխատանքների համակարգման ու ղեկավարման համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետին տրամադրել գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ` Երևանի և ագլոմերացիայի, քաղաքային տնտեսության ճյուղերի և համայնքների վերաբերյալ`
ա) ելակետային տվյալներ` Երևանի քաղաքապետի կողմից սահմանված ձևերով,
բ) համապատասխան ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման մշակված ծրագրերն ու հայեցակարգերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Երևանի քաղաքապետին տրամադրել Երևանի տարածքի կադաստրային քարտեզները և տեղագրական հանույթները:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում լրամշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2004 թվականի մայիսի 18-ի
N 326-Ա որոշման
ԿԱԶՄ
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՅԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ (միջգերատեսչական հանձնաժողովի
նախագահ)
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և
բնական ռեսուրսների վարչության պետ (միջգերատեսչական
հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ն. Սարգսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի գլխավոր
ճարտարապետ
Գ. Գևորգյան - ՀՀ ազգային վիճակագրության պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Մ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի մոնիտորինգի և մելիորացիայի վարչության պետ
Բ. Ղազարյան - «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Է. Կարապետյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության
պետ
Ս. Մուսայան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարության աշխատակազմի հուշարձանների
պահպանության գործակալության պետի տեղակալ
Հ. Խաչատրյան - Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի
խորհրդական
Ս. Ազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության արտակարգ իրավիճակների կանխման և
հետևանքների վերացման վարչության պետ
Գ. Մուշեղյան - «Երևաննախագիծ» ՊՓԲԸ-ի տնօրեն
Խ. Մկրտչյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի
քաղաքաշինության վարչության պետ
Ռ. Ներսիսյան - ՀՀ Կոտայքի մարզի գլխավոր ճարտարապետ
Դ. Հովհաննիսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի
քաղաքաշինության վարչության պետ
Պ. Սեդրակյան - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի
քաղաքաշինության վարչության պետ
Ա. Դավայան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի
քաղաքաշինության վարչության պետ