050.0052.210297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 1997թ. թիվ 52
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «թ» ենթակետի և 52-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային գործառնությունների վարչության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին» տեղեկատվությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին` 3-օրյա ժամկետում վերոհիշյալ տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լրատվական կենտրոնին` 5-օրյա ժամկետում նշված տեղեկատվությունը հրապարակել մամուլում:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ (1996 Թ. ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿ)
I. Եռամսյակի սկիզբ
1. Համախառն արտաքին ակտիվներ (ՀԱԱ) - 107,193,012.33 USD
որից`
բանկային ոսկի - 11,680,421.00 USD (952,930.09 գրամ)
ներդրված միջոցներ - 103,233,002.38 USD
2. Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - 14,615,571.82 USD
3. Համախառն արտաքին
պարտավորություններ (ՀԱՊ) - 92,577,440.51 USD
II. Եռամսյակի ընթացքում
1. Ընդամենը մուտքեր - 95,857,586.05 USD
բանկային ոսկի - 10,910,691.03 USD (952,930.09 գրամ)
2. Ընդամենը ելքեր - 34,289,621.56 USD
III. Եռամսյակի վերջ
1. Համախառն արտաքին ակտիվներ (ՀԱԱ)- 168,760,976.82 USD
որից`
բանկային ոսկի - 12,824,740.00 USD (1,069,735.18 գրամ)
ներդրված միջոցներ - 154,993,568.22 USD
2. Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - 47,404,580.96 USD
3. Համախառն արտաքին
պարտավորություններ (ՀԱՊ) - 121,356,395.85 USD