Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ...

 

 

050.0051.210297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 1997թ. թիվ 51

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների կառավարման վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1996 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունը (կցվում է):

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ IV ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1996 թվականի հոկտեմբերի 1-ից դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի համախառն արժութային ակտիվները (ՀԱԱ) կազմել են 107,193,012.33 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար, որից`

 

1. բանկային ոսկի`          11,680,421.00   USD  կամ ՀԱԱ-ի  10.90 %

2. SDR`                    42,093,870.90   USD  կամ ՀԱԱ-ի  39.27 %

3. ԱՄՆ-ի դոլար`            52,037,333.23   USD  կամ ՀԱԱ-ի  48.54 %

4. այլ արժույթներ           1,381,387.20   USD  կամ ՀԱԱ-ի   1.29 %

 

ՀՀ կենտրոնական բանկի համախառն արժութային ակտիվների (ՀԱԱ) 96.30 %-ը կամ 103,233,002.38 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը ներդրված է եղել տարբեր ֆինանսական գործիքներում:

Նույն օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի զուտ արտաքին ակտիվները (ԶԱԱ) կազմել են 14,615,571.82 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար, իսկ համախառն արտաքին պարտավորությունները (ՀԱՊ)` 92,577,440.51 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար:

Հիմք ընդունելով ՀՀ միջազգային պահուստների կառավարման ռազմավարության երեք գլխավոր սկզբունքները` ապահովություն, իրացվելիություն և շահութաբերություն, ՀՀ կենտրոնական բանկի միջազգային գործառնությունների (ՄԳ) վարչության պետական արժութային պահուստների կառավարման (ՊԱՊԿ) բաժինը 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները տեղաբաշխել է հետևյալ ներդրումային գործիքներում.

1. Առ 01.10.1996թ. ՀՀ կենտրոնական բանկի ոսկու պահուստները կազմել են 952,930.09 գրամ (11,680,421.00 USD), որից 891,504.00 գրամը (10,926,151.18 USD) ներդրված է եղել օտարերկրյա բանկերում: Բանկային ոսկու պահուստները ՊԱՊԿ բաժնի կողմից ներդրվել են ամենացածրը AA+ (Moody's և S&P) միջազգային կարգ ունեցող շվեյցարական բանկերում, երեք ամիսը չգերազանցող ժամկետային դեպոզիտներում, ինչը ապահովում է ՀՀ կենտրոնական բանկի ոսկու պահուստների ոչ միայն անվտանգությունը (տվյալ ներդրման ռիսկը համարվում է նվազագույն), այլև բարձր եկամտաբերությունը (եկամուտը ստացվում է ոսկու տեսքով): Վերոհիշյալ ներդրումներից 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը ստացել է 43,499.86 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ոսկու (3,678.62 գրամ) եկամուտ, որից փաստացի` 35,653.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ոսկու (3,015.09 գրամ) եկամուտ:

1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում բանկային ոսկու պաշարները համալրման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռք է բերվել 12,382.00 գրամ բանկային ոսկի, ինչպես նաև փաստացի ստացվել է 37,593.10 գրամ ոսկի` ի հաշիվ նախկինում կատարված կանխավճարների:

Այսպիսով, առ 31.12.1996 թ. Հհ կենտրոնական բանկի մոնետար ոսկին կազմել է 1,069,735.18 գրամ, որից ներդրված է եղել 970,598.78 գրամ ոսկի, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պահոցում առկա ոսկին կազմել է 99,136.40 գրամ:

2. 1996թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի SDR-ով միջոցները ՊԱՊԿ բաժնի կողմից ներդրվել են Միջազգային արժութային հիմնադրամում (IMF) որպես շաբաթական դեպոզիտ, միջինը 3.85 տարեկան տոկոսադրույքով: ՀՀ միջազգային պահուստների պորտֆելում SDR-ով միջոցների ընդգրկումը ոչ միայն ապահովում է վերջինիս դիվերսիֆիկացիան և ապահովությունը, այլև ՀՀ կենտրոնական բանկին բերում է բարձր մակարդակի եկամտաբերություն: Վերոհիշյալ գործարքից 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը ստացել է 281,719.80 SDR (429,520.36 USD) ընդհանուր գումարի եկամուտ, որից փաստացի` 196,575.97 SDR (283,069.34 USD):

3. 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկն իր ԱՄՆ-ի դոլարով միջոցների հիմնական մասը (մոտ 32 %-ը) ներդրել է ԱՄՆ-ի Federal Reserve Bank of N.Y. բանկի ավտոմատ ներդրումային REPO ծրագրում, ինչը միջազգային ֆինանսական շուկայում կարճաժամկետ ներդրումների համար ապահովում է ամենաբարձր եկամտաբերությունը (միջինը` 5.30): Հաշվի առնելով նախատեսվող մեծ ծավալի արժութային մուտքերը (ESAF, SAC և այլն)` ՊԱՊԿ բաժինը Federal Reserve Bank of N.Y. բանկի հետ վարած բանակցությունների արդյունքում ավտոմատ ներդրումային REPO ծրագրի առավելագույն սահմանաչափը 50 միլիոն ԱՄՆ-ի դոլարից բարձրացրել է 100 միլիոնի: Վերոհիշյալ գործարքից 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը ստացել է 592,500.59 ԱՄՆ-ի դոլարի եկամուտ, որից փաստացի` 592,500.59 ԱՄՆ-ի դոլար:

4. 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՊԱՊկ բաժնի կողմից շարունակվել է ժամկետային դեպոզիտների ներդրման ակտիվ քաղաքականության իրականացումը: Ամենացածրը AA (Moody's և S&P) միջազգային կարգ ունեցող բանկերում մինչև մեկ տարի ժամկետով տեղաբաշխվել է ընդհանուր առմամբ 38,5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար: Վերոհիշյալ գործարքներից 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկն ստացել է 177,367.90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի եկամուտ, որից փաստացի` 97,956.2 ԱՄՆ-ի դոլար:

5. ՀՀ կենտրոնական բանկը 1996 թ. օգոստոսին արտաքին կառավարման նպատակով մեկ տարի ժամկետով 10,000,000.00 ԱՄՆ-ի դոլար գումար է տրամադրել Deutsche Bank AG բանկի DBAM ստորաբաժանմանը: Վերոհիշյալ միջոցների կառավարումը DBAM-ն իրականացնում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ներդրումային ուղեցույցի: Համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի, ներդրումային պորտֆելի պլանային եկամտաբերությունը սահմանվել է 3 ամսվա ԱՄՆ-ի դոլարի LIBID-ի չափով (որը ներկայումս կազմում է մոտ տարեկան 5.38 %): DBAM ծրագրի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված միջոցները տեղադրվում են ամենաբարձր հուսալիություն (AAA) ունեցող ներդրումային գործիքների մեջ: Վերոհիշյալ ներդրումից 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկն ստացել է 141,972.22 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի եկամուտ:

6. 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՊԱՊԿ բաժինը և թղթակից բանկերի հետ գործառնությունների բաժինը (ԹԲԳԲ) ՀՀ կենտրոնական բանկի ընթացիկ արժութային վճարումների օպերատիվ իրականացման նպատակով արժութային միջոցները տեղաբաշխել են City Bank N.Y., SBC N.Y., Deutsche Bank AG F/M բանկերում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի եկամտաբեր թղթակցային հաշիվներում: Նշված ներդրումների ընթացքում վերոհիշյալ բանկերի կողմից առաջարկված գիշերային դեպոզիտների տոկոսադրույքների շնորհիվ ստացած եկամուտը հնարավորություն տվեց բարձրացնել ՀՀ կենտրոնական բանկի ընթացիկ արժութային հաշիվներում տեղաբաշխված միջոցների եկամտաբերությունը: Դրան նպաստեց նաև ԹԳԲ բաժնի կողմից ՀՀ կենտրոնական բանկի ներդրված արժութային միջոցների տեսակարար կշիռը համախառն արժութային միջոցների մեջ բարձրացնելու նպատակով ընթացիկ ոչ եկամտաբեր արժութային հաշիվներում կուտակվող մեծ ծավալի արժութային միջոցների օպերատիվ փոխանցումը եկամտաբեր արժութային հաշիվներին: Վերոհիշյալ գործարքներից 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը ստացել է 45,564.88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի եկամուտ, որից փաստացի` 45,564.88 ԱՄՆ-ի դոլար:

7. 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ՊԱՊԿ բաժինն իրականացրել է 2,306,000.00 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի փոխարկում:

8. 1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ արտաքին պարտքի մարման, մասնավորապես, ՌԴ-ից ստացված վարկերի մասնակի մարման և տոկոսագումարների վճարման նպատակով կատարվել է 6,600,000.00 ԱՄՆ-ի դոլարի փոխարկում ՌԴ ռուբլիների և վճարումների իրականացում:

1997 թվականի հունվարի 3-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի համախառն արժութային ակտիվները (ՀԱԱ) կազմել են 168,760,976.82 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար, որից`

 

1. բանկային ոսկի`          12,824,740.00   USD  կամ ՀԱԱ-ի   7.60 %

2. SDR`                    41,355,641.46   USD  կամ ՀԱԱ-ի  24.51 %

3. ԱՄՆ-ի դոլար`           107,741,472.00   USD  կամ ՀԱԱ-ի  63.84 %

4. այլ արժույթներ           6,839,123.36   USD  կամ ՀԱԱ-ի   4.05 %

 

ՀՀ կենտրոնական բանկի համախառն արժութային ակտիվների (ՀԱԱ) 91.84 %-ը կամ 154,993,568.22 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը ներդրված է եղել տարբեր տիպի ֆինանսական գործիքներում:

Նույն օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի զուտ արտաքին ակտիվները (ԶԱԱ) կազմել են 47,404,580.96 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար, իսկ համախառն արտաքին պարտավորությունները (ՀԱՊ)` 121,356,395.85 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար:

1996 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՊԱՊկ բաժնի կողմից ՀՀ միջազգային պահուստների կառավարման վերը նշված գործարքներից ՀՀ կենտրոնական բանկն ընդհանուր առմամբ ստացել է 1,430,425.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի եկամուտ, որից փաստացի` 1,054,744.55 ԱՄՆ-ի դոլար:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
21.02.1997
N 51
Որոշում