041.0075.060397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 1997 թվականի թիվ 75
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» հրամանագրով`
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև արտադրության խթանման և աշխատանքի պաշտպանության, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, բնակչության եկամուտների կարգավորման հարցերի մասին 1997 թվականի համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
(նախագահ)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Ս. Սաֆարյան - ՀՀ արդյունաբերության նախարար
Մ. Ալեքսանյան - ՀՀ արդարադատության նախարար
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Թումանյան - ՀՀ հարկային տեսչության պետ
2. Հանձնաժողովին` համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: