Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽ ...

 

041.0033.290197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 1997 թ. թիվ 33

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 360 որոշման 4-րդ կետի`

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

(1-ին կետն ուժը կորցրել է 29.01.98 թիվ 76 որոշում)

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի կանոնադրությունը, անհատական կազմը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 63 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ

29-Ի ԹԻՎ 33 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

( ուժը կորցրել է 29.01.98 թիվ 76 որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունը /այսուհետև` նախարարություն/ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Նախարարությունը պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:

2. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Նախարարության հիմնական խնդիրներն են`

i

ա/ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման ամենամյա ծրագրերի /այսուհետև` ծրագիր/, ինչպես նաև այդ ծրագրերում առաջարկվող լրացումների և փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

բ/ ծրագրին համապատասխան և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի կազմակերպումը, սեփականաշնորհման և ապապետականացման հայտերի քննարկումը, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման /բացառությամբ աշխատավորական կոլեկտիվների առանց գնման իրավունքի պետական գույքը վարձակալության հանձնելու հարցերի/ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

գ/ սեփականաշնորհվող և ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի ու անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի և դրանց սեփականաշնորհումն ու ապապետականացումը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

դ/ ծրագրի պահանջներից ելնելով «Պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով /այսուհետև` օրենք/ սահմանված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ե/ ծրագրի պահանջներից ելնելով, սեփականաշնորհմանը ձեռնարկությունների նախապատրաստումը` այդ նպատակով ստեղծելով հանձնաժողովներ կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տարածքային մարմիններին առաջարկելով իրականացնել սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները.

զ/ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքների իրականացումը` այդ նպատակով ստեղծելով հանձնաժողովներ կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տարածքային մարմիններին առաջարկելով իրականացնել սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները.

է/ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցների որոշումը, հրապարակումը և եռամսյակը մեկ անգամ ճշգրտումը` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից.

ը/ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով վաճառքի նախապատրաստումն ու անցկացումը` այդ նպատակով ստեղծելով հանձնաժողովներ.

թ/ ծրագրով սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունների սահմանափակումների վերահսկողությունը.

ժ/ սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի վերահսկողությունը (այդ թվում` սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները և պետական ձեռնարկությունների վարձակալությունը դրանց աշխատավորական կոլեկտիվների կողմից)` սահմանված կարգով հաշվետվություններ ստանալով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և պետական կառավարման տարածքային մարմիններից.

ժա/ առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնել պետական կառավարման ու տարածքային կառավարման մարմինների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող այն որոշումները, որոնք հակասում են օրենքին, ծրագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերի.

ժբ/ սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումը.

ժգ/ սեփականաշնորհման և ապապետականացման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն հաշվետվություններ ներկայացնելը.

ժդ/ սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը լուսաբանող նյութերի հրապարակումը.

ժե/ սեփականաշնորհված ձեռնարկություններում ուսումնասիրությունների իրականացումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն դրանց տնտեսական ու սոցիալական զարգացմանը և աջակցմանը նպաստող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժզ/ սեփականաշնորհման և ապապետականացման աշխատանքներում գիտահետազոտական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին գիտնականների ու մասնագետների պայմանագրային հիմունքներով ներգրավումը, այդ թվում` փորձաքննության նպատակով.

ժէ/ մրցակցության խթանման, մենաշնորհային գործունեության ու անբարեխիղճ մրցակցության կանխման, սահմանափակման և կանխարգելման պետական քաղաքականության մշակումն ու կենսագործումը.

ժը/ ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության և մրցակցության զարգացման համատեղ աշխատանքներին մասնակցությունը.

ժթ/ ձեռներեցների իրավունքների պաշտպանության և ձեռնարկատիրության կարգավորման քաղաքականության մշակումը.

ի/ մասնավոր ներդրումների /այդ թվում` օտարերկրյա/ խթանման պետական քաղաքականության իրականացումը.

իա/ ներդրումների խթանման նպատակով նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

իբ/ փոքր ու միջին ձեռնարկությունների գործունեության աջակցմանը և զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակումն ու իրականացումը.

իգ/ ձեռնարկություններին, մասնավորապես, սեփականաշնորհված ձեռնարկություններին աջակցելու նպատակով ուսուցողական և գործնական միջոցառումների իրագործումը.

իդ/ ձեռնարկություններին և օտարերկրյա ներդրողներին խորհրդատվության և տեղեկությունների մատուցումը.

իե/ օտարերկրյա ներդրումների խրախուսման նպատակով միջոցառումների, այդ թվում` սեմինարների և ցուցահանդեսների, կազմակերպումը.

իզ/ շահագրգիռ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ զարգացման և ներդրումների աջակցման ծրագրերի մշակումն ու իրագործումը.

իէ/ օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով համապատասխան պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի նախապատրաստումը.

իը/ օտարերկրյա ներդրողների հետ կապերի հաստատումը.

իթ/ ԱՊՀ անդամ պետությունների հետ մասնավոր ներդրումների բնագավառում համագործակցությունն ու կապերի ամրապնդումը.

իժ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

5. Նախարարությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա/ ընդհանրացնում է պետական գույքի սեփականաշնորհման, դրա տնօրինման, պահպանման և հաշվառման գործընթացների վերլուծությունը և դրանց վերաբերյալ առաջարկությունները.

բ/ մշակում է հակամենաշնորհային քաղաքականության և մրցակցության զարգացման ծրագրերը, հիմնական ուղղությունները, մեթոդաբանությունն ու մեխանիզմները.

գ/ մասնակցում է պետական ինվեստիցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների և ծրագրերի, դրանցում ընդգրկված օբյեկտների մրցութային ընտրության սկզբունքների մշակմանն ու մրցույթների կազմակերպմանը.

դ/ մասնավոր ներդրումների ներգրավման նպատակով մասնակցում է հանրապետությանը ցույց տրվող օգնության, այդ թվում` վարկերի օգտագործման առաջնային ուղղությունների որոշմանը.

ե/ մասնակցում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը.

զ/ շահագրգիռ մարմինների հետ համատեղ պետական քաղաքականություն է մշակում օտարերկրյա, մասնավորապես, ԱՊՀ անդամ պետությունների հետ ինվեստիցիոն համագործակցության բնագավառում.

է/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում տնօրինում է սեփականաշնորհման գործընթացում գտնվող ձեռնարկությունների գույքը, ինչպես նաև պետական բաժնեմասը.

ը/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման համար ձեռք է բերում անհրաժեշտ տեղեկություններ:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման հանրապետական մարմինների ու նրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:

7. Նախարարությունը սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

8. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է նախարարության տնօրինությանը տրված պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

Նախարարությունը համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

9. Նախարարությունը`

ա/ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ/ մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ/ ընդհանրացնում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության կիրառման փորձը, դրա հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ/ սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե/ իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից ընդունված հրամաններն ու հրահանգները:

10. Նախարարության աշխատանքների կազմակերպումն իրականացվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

12. Նախարարը`

ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

բ/ սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.

գ/ կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.

դ/ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե/ հավանություն է տալիս իր ենթակայության պետական կառավարման այլ հանրապետական մարմինների կանոնադրությունների նախագծերին.

զ/ հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

է/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

ը/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ/ սահմանված կարգով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

13. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը /նախագահ/, նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետը` ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

15. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար /բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ/ անցկացվող նիստերում քննության է առնում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների, օրենսդրական ու նորմատիվային փաստաթղթերի նախագծերը, լսում է նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

17. Նախարարությունը կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումը և տարածումը, զարգացնում ու կոորդինացնում է համագործակցությունն այլ պետությունների հետ:

18. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

19. Նախարարությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման ու որակավորման բարձրացման աշխատանքները:

20. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու /լուծարելու/ և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:

21. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների տեղաբաշխման համար:

22. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

23. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

24. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը:

25. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

i

26. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների /դիմումների ու գանգատների/ ժամանակին քննարկումը հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի

ԹԻՎ 33 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Նախարարի աշխատակազմ

 

Առաջին բաժին
Իրավաբանական բաժին

 

Մեթոդական բաժին
Սեփականաշնորհման ծրագրերի բաժին

 

Ձեռնարկությունների բաժին
Անավարտ շինարարության օբյեկտների բաժին

 

«Փոքր» օբյեկտների բաժին

 

Մրցույթների կազմակերպման բաժին

 

Հակամենաշնորհային քաղաքականության, տնտեսական

մրցակցության պաշտպանության և զարգացման բաժին

 

Ձեռնարկությունների գործունեության կարգավորման բաժին

 

Տեղեկատվական-վերլուծական բաժին
Ձեռնարկությունների տնօրինման վարչություն, այդ թվում`

 

արտադրական ոլորտի ձեռնարկությունների բաժին

 

ոչ արտադրական ոլորտի ձեռնարկությունների բաժին

 

Ներդրումների քաղաքականության մշակման բաժին

 

Օտարերկրյա ներդրումների բաժին

 

ԱՊՀ անդամ պետությունների բաժին

 

Արտաքին կապերի և արձանագրային բաժին

 

Վերահսկողության տեսչություն

 

Սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքի

վերահսկողության ու քաղաքացիների առաջարկությունների և

դիմումների քննարկման բաժին

 

Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչություն,

այդ թվում`

 

հաշվապահական հաշվառման բաժին

 

հաշվապահական հաշվետվությունների բաժին

 

Գործերի կառավարչություն

_______________________

Կադրերի բաժին
Տնտեսական բաժին

 

Ընդհանուր բաժին
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

._____________.     ._____________.    ._____________.

|ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐ|_____|   ՆԱԽԱՐԱՐ   |____|   ԿՈԼԵԳԻԱ   |

._____________.     ._____________.    ._____________.

|  |   .______.

|  |   .____________________________.

|  |   |ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ |

|  |   .____________________________.

|  |

|  .__________________________________.

._________________________|_______________________.             |

.________________.       .________________.        .________________.   |

|ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ|____.  |ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ|___. .__|ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ|   |

.________________.    |  .________________.   | |  .________________.   |

|                       | |                       |

._______________.     |  .__________________. | |  .________________.   |

|Մեթոդական բաժին|_____|  |Հակամենաշնորհային | | |  |Ներդրումների քա-|   |

._______________.     |  |քաղաքականության,  | | |__|ղաքականության   |   |

|  |տնտեսական մրցակ-  | | |  |մշակման բաժին   |   |

.________________.    |  |ցության պաշտպանու-|_| |  .________________.   |

|Սեփականաշնորհման|    |  |թյան և  զարգացման | | |                       |

| ծրագրերի բաժին |____|  |     բաժին        | | |  .________________.   |

.________________.    |  .__________________. | |  |Օտարերկրյա ներ- |   |

|                       | |__|դրումների բաժին |   |

.__________________.  |  .__________________. | |  .________________.   |

|Ձեռնարկությունների|  |  |Ձեռնարկատիրական   | | |                       |

|    բաժին         |__|  |գործունեության    |_| |  .________________.   |

.__________________.  |  |կարգավորման բաժին | | |  |ԱՊՀ անդամ պետու-|   |

|  .__________________. | |__|թյունների բաժին |   |

.________________.    |                       | |  .________________.   |

|Անավարտ շինարար.|    |  .__________________. | |                       |

|օբյեկտների բաժին|____|  |Տեղեկատվական-     | | |  .________________.   |

.________________.    |  |վերլուծական բաժին |_| |  |Արտաքին կապերի  |   |

|  .__________________. | .__|և  արձանագրային |   |

._________________.   |                       |    |    բաժին       |   |

|«Փոքր» օբյեկտների|   |  ._____________________.   .________________.   |

|    բաժին        |___|  | Ձեռնարկությունների  |                        |

._________________.   |  |տնօրինման վարչություն|                        |

|  ._____________________.                        |

.__________________.  |            |                                    |

|Մրցույթների կազմա-|  |       .___________.                             |

|կերպման բաժին     |__.  .__________. .__________.                      |

.__________________.     |Արտադրա-  | |Ոչ արտադ- |                      |

|կան ոլոր- | |րական     |                      |

|տի ձեռնար-| |ոլորտի    |                      |

|կություն- | |ձեռնարկու-|                      |

|ների բաժին| |թյունների |                      |

|          | |  բաժին   |                      |

.__________. .__________.                      |

|

.___________________________________________________________________.

|                                                           |

|                                                           |

|  .___________________.                                    |

|__|Նախարարի աշխատակազմ|                                    |

|  .___________________.                                    |

|                                                           |

|  ._______________.     ._______________________________.  |

|__|Առաջին բաժին   |     | Սեփականաշնորհման և  ապապետա-  |  |

|  ._______________.     | կանացման ընթացքի վերահսկողու- |  |

|  ._______________.     | թյան ու քաղաքացիների առաջար-  |__|

|__|Իրավաբանական   |     | կությունների և  դիմումների    |  |

|  |  բաժին        |     |       քննարկման բաժին         |  |

|  ._______________.     ._______________________________.  |

|  ._______________.                                        |

|  |Գործերի կառա-  |     ._______________________________.  |

.__|վարչություն    |     |   Հաշվապահական հաշվառման և    |  |

._______________.     | հաշվետվությունների վարչություն|__.

._______________.     ._______________________________.

|կադրերի բաժին  |            ._______________.

._______________.     .______________.  ._____________.

._______________.     |  Հաշվապահական|  |Հաշվապահական |

|Տնտեսական բաժին|     |   հաշվառման  |  |հաշվետվության|

._______________.     |     բաժին    |  |   բաժին     |

._______________.     .______________.  ._____________.

|Ընդհանուր բաժին|

._______________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.01.1997
N 33
Որոշում