(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 հուլիսի 1991 թ. թիվ 446
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով <չեռնոբիլի ատոմակայանի="" վթարի="" հետևանքով="" տուժած="" քաղաքացիների="" սոցիալական="" պաշտպանության="" մասին=""> ԽՍՀՄ օրենքի 13 հոդվածի 9-րդ կետի և նշված օրենքը գործողության մեջ մտցնելու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման 1-ին կետի պահանջներից, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
i
1. 1991 թվականի հունիսի 1-ից Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման կապակցությամբ խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների, ինչպես նաև այդ պատճառներով կերակրողին կորցնելու դեպքում քաղաքացիների կենսաթոշակները նրանց ցանկությամբ նշանակել (վերահաշվարկել) Չեռնոբիլի վթարի հետևանքները վերացնելու համար ստացած վաստակից:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի բաժանմունքին` լուծել ֆինանսավորման հարցը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` վերահսկողություն իրականացնել սույն որոշման կիրառման նկատմամբ:
չեռնոբիլի>