Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.07.1997  -ից մինչեւ     -ը:
 

  041.0045.040297     /ուժը կորցրել է 21.07.97 թիվ 333 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 1997 թ. թիվ 45

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրողների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների և նախադրյալների ստեղծման, օտարերկրյա ներդրումների բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակման, այդ ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունների սահմանազատման և դրանց գործունեության համակարգման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների առանձին ծրագրերի ու դրանց իրականացման ընթացքի դիտանցման (մոնիտորինգի) վերաբերյալ առաջարկություններ մշակելու և սահմանված կարգով ներկայացնելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր խորհրդակցական մարմին` օտարերկրյա ներդրումների խորհուրդ, և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր օտարերկրյա ներդրումների խորհրդին` 3-շաբաթյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի կանոնադրությունը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, գիտության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործարար շրջանների, բանկային համակարգի և սփյուռքի ներկայացուցիչներին խորհրդի կազմում ընդգրկելու վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ

4-Ի ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ  Ա  Զ  Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

           Ա. Սարգսյան     -     ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 

           Վ. Ավանեսյան    -     ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

           Ա. Արզումանյան  -     ՀՀ արտաքին գործերի նախարար

 

           Լ. Բարխուդարյան -     ՀՀ ֆինանսների նախարար

 

           Ն. Խաչատրյան    -     ՀՀ սեփականաշնորհման և  օտարերկրյա

                                ներդրումների նախարար

 

           Գ. Նանագուլյան  -     ՀՀ առևտրի,  սպասարկումների և

                                զբոսաշրջիկության նախարար

 

           Զ. Մնացականյան  -     խորհրդի քարտուղար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.02.1997
N 45
Որոշում