041.0036.030297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 1997 թ. թիվ 36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Կոտայքի մարզպետարանի հետ, և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության համակարգում թոքախտավոր դատապարտյալների համար առանձին տեղամաս ստեղծելու նպատակով Կոտայքի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Հրազդանի նախկին շրջանային կենտրոնական հիվանդանոցի հին մասնաշենքը հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ու Կոտայքի մարզպետարանին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված մասնաշենքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Կոտայքի մարզպետարանին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ ճշտել նշված մասնաշենքի տարածքի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում: