i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 1996 թ. թիվ 700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 35 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 650 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքի մասին» թիվ 35 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա/ որոշման վերնագրում և 2-րդ կետում «քարտուղարություն» բառը փոխարինել «աշխատակազմ» բառով.
բ/ որոշման 2-րդ կետում «260» թիվը փոխարինել «285» թվով:
i
/1-ին կետը փոփ. 30.04.97 թիվ 164 որոշում/
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքի մասին» թիվ 650 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված հավելվածը «Արձանագրային բաժին» տողից հետո լրացնել «Հրատարակչական բաժին» տողով: