/ուժը կորցրել է 06.08.97 թիվ 371 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 1996 թ. թիվ 669
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Ն. Խաչատրյան - ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա
ներդրումների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սաֆարյան - ՀՀ արդյունաբերության նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և
զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Վարդանյան - ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի
միության նախագահ
Գ. Պողոսյան - Հայ գործարարների ընկերակցության գործադիր
տնօրեն
Տ. Սարգսյան - Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
2. Հանձնաժողովի նախագահ Ն. Խաչատրյանին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը: