/ուժը կորցրել է 06.03.97 թիվ 641 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 1996 թ. թիվ 641
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» ԵՎ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հանրապետության հանրակրթական դպրոցներում «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսումնական ծրագրերի ընտրության նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
/հանձնաժողովի նախագահ/
Ռ. Ադուգումցյան - Երևանի պետական համալսարանի
հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական
գիտությունների թեկնածու
Գ. Անանյան - Երևանի պետական համալսարանի
ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան,
բանասիրական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Ս. Աչոյան - Երևանի թիվ 165 դպրոցի ուսուցչուհի
Վ. Գաբրիելյան - Երևանի պետական համալսարանի բանասիրական
ֆակուլտետի դեկան, բանասիրական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ս. Գյուլբուդաղյան - Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր,
բանասիրական գիտությունների դոկտոր
Մ. Խաչատրյան - Երևանի թիվ 143 դպրոցի ուսուցչուհի
Լ. Հովսեփյան - ՀՀ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անվան լեզվի
ինստիտուտի աշխատակից, բանասիրական
գիտությունների թեկնածու
Գ. Մուսայելյան - Խ. Աբոյվանի անվան հայկական մանկավարժական
ինստիտուտի պրոռեկտոր, մանկավարժական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Օ. Պետրոսյան - Երևանի թիվ 19 դպրոցի տնօրեն
Գ. Ջահուկյան - ՀՀ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անվան լեզվի
ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Է. Ջրբաշյան - ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության
ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
ընդհանուր միջնակարգ կրթության վարչության
պետ /հանձնաժողովի քարտուղար/
2. Հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում լուծել «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսումնական ծրագրերի ընտրության հարցը: