Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 1996 թվականի թիվ 29

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 134 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԸ ՓՈՐՁԱԶՆՆՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ» ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

i

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգում և «Հայաստանի Հանրապետության դրամանիշերը փորձազննման ընդունելու և փոխանակելու» կարգում փոփոխություններ մտցնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը երկօրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» լրամշակված հրահանգը:

i

3. Սույն որոշման երկրորդ կետում նշված հրահանգի հաստատման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերը փորձազննման ընդունելու և փոխանակելու» կարգը, 1995 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգը և «Հայաստանի Հանրապետության դրամանիշերը փորձազննման ընդունելու և փոխանակելու» կարգը հաստատելու մասին թիվ 134 որոշման հրահանգում լրացումներ կատարելու վերաբերյալ» թիվ 151 որոշումը, 1995 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգում լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում դրամանիշերը փորձազննման ընդունելու և փոխանակելու մասին» հրահանգի հաստատման վերաբերյալ» թիվ 184 որոշումը և որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում դրամանիշերը փորձազննման ընդունելու և փոխանակելու մասին» հրահանգը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելու և փոխանակելու» կարգը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
13.02.1996
N 29
Որոշում