«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ 10 ՄԱՅԻՍԻ 1996 Թ.
ԹԻՎ 40 ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ
Կ Ա Ր Գ
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
i
1. Սույն կարգը մշակված է ՀՀ Վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 356 որոշմամբ հաստատված «Երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության համալիր միջոցառումների ցանկ»-ի հանձնարարականի 5-րդ կետի պահանջների համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության 1987 թ. հոկտեմբերի 30-ի թիվ 745 Կառավարության որոշման 1 և 2 կետերի համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարությանը առընթեր պետական արտագերատեսչական վարչության կողմից փորձաքննության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացների և երևույթների հետ կապված ինժեներաերկրաբանական նախագծահետազոտական փաստաթղթերը, անկախ շինարարության արժեքից և ֆինանսավորման աղբյուրից:
i
3. Համաձայն ՀՀ Վարչապետի 1995 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 356 որոշման 2-րդ կետի ինժեներաերկրաբանական հետազոտությունները նախնական Պետական փորձաքննության ներկայացնելը պետք է համաձայնեցվեն ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Հայինժնախագիծ» ինստիտուտի հետ:
4. Փորձաքննության ներկայացված նախագծային նյութերը պետք է համապատասխանեն ՇՆեԿ-1.02.01-85: Բացի այդ, նախագծային նյութերի կազմում անհրաժեշտ է ներկայացնել վտանգավոր արտածին և երկրաբանական գործընթացների հնարավոր զարգացման դեպքերի վտանգի և կորուստի գնահատման աստիճանը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
15.05.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 19960022