Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱ ...

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

16.06.96 Թ. ԹԻՎ 15 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1.1. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի /ՀԱԱՖ/ փաստաթղթերի պետական հաշվառման կարգը մշակվել է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թ. հունվարի 8-ի օրենքի 13-րդ հոդվածի համաձայն:

1.2. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը ենթակա են պետական հաշվառման ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում:

1.3. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը փաստաթղթերի պահպանության ապահովման և դրանց առկայության նկատմամբ հսկողության իրականացման միջոց է: Հաշվառումն ամրացնում է փաստաթղթերի կազմակերպումը դասակարգման որոշակի համալիրներում և հնարավորություն ընձեռնում դրանք հասցեներով որոնելու համար:

 

2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2.1. Հաշվառման ենթակա են արխիվում պահվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` չցուցակագրված և տվյալ արխիվի համար ոչ պրոֆիլային փաստաթղթերը, «ապահովագրական ֆոնդ»-ի և «օգտագործման ֆոնդ»-ի փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև գործերի ցուցակները:

2.2. Հաշվառման հիմնական միավորներն են. արխիվային ֆոնդը, արխիվային հավաքածուն, պահպանման միավորը /գործը/:

2.3. Պետական և գերատեսչական արխիվներում փաստաթղթերի հաշվառումն իրականացվում է աշխատանքի կազմակերպման բոլոր փուլերում /գործավարությունում, գերատեսչական գործի վարչությունում/ հաշվառման փաստաթղթերի կենտրոնացման, ժառանգորդության, շարժունության սկզբունքների հիման վրա:

Հաշվառման կենտրոնացման և ժառանգորդության սկզբունքները իրենց մեջ ներառում են հաշվառման փաստաթղթերի համակարգի կարգավորումը, դրանց լրացման միասնական պահանջներն ու մեթոդական ղեկավարման իրականացումը:

Շարժունության սկզբունքն ապահովում է.

հաշվառման փաստաթղթերում ժամանակին փոփոխությունների կատարումը, ֆոնդերի կազմի ու ծավալի վերաբերյալ կենտրոնական ֆոնդային քարտարան պարբերաբար տեղեկությունների հաղորդումը:

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

3.1. Պետական արխիվում փաստաթղթերի հաշվառումն իրականացվում է կենտրոնացված կերպով հատուկ առանձնացված ստորաբաժանման կամ աշխատողի կողմից: Պետական արխիվներում կենտրոնացված հաշվառումից բացի, փաստաթղթերի հաշվառումը տարվում է յուրաքանչյուր արխիվապահոցում: Հաշվառումը տանելու, հաշվառման փաստաթղթերի օժանդակ ձևեր ստեղծելու, արխիվների փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաև համապատասխան հաշվառման փաստաթղթերը արխիվապահոցից կենտրոնացված հաշվառման ստորաբաժանմանը հանձնելու կարգը սահմանվում է պետական և գերատեսչական արխիվներում փաստաթղթերի հաշվառման մասին հրահանգով:

3.2. Հաշվառումը ճիշտ կազմակերպելու նպատակով արխիվում կազմվում է հաշվառման սխեմա, որտեղ հետևողականորեն /սյունակային ձևով/ նշվում են փաստաթղթերի հաշվառման բոլոր փուլերը գործերի ընդունման /դուրս գրման/ ժամանակ, նշելով յուրաքանչյուր փուլի վերաբերյալ որտեղ, ինչպիսի հաշվառման փաստաթղթեր և ում կողմից են լրացվում, արտացոլվում է կենտրոնացված հաշվառման և ըստ արխիվապահոցների հաշվառման փոխադարձ կապը:

3.3. Արխիվում գործերի հաշվառումը կատարվում է հաշվառման հիմնական և օժանդակ փաստաթղթերով:

3.3.1. Արխիվում հաշվառման հիմնական փաստաթղթերն են. փաստաթղթերի մուտքի հաշվառման գիրքը, ֆոնդերի ցուցակը, ֆոնդի հաշվառման քարտը, ֆոնդի թերթը, պահպանման միավորների ցուցակը, ֆոնդի գործը, արխիվադարանի անձնագիրը, «Հաշվետվություն փաստաթղթերի պետական հաշվառման» /հավելված 1/ «Տեղեկություններ արխիվում եղած ֆոնդերի կազմի ու ծավալի փոփոխությունների մասին» /հավելված 2/ վիճակագրական հաշվետվությունները: Հաշվառման հիմնական փաստաթղթերը պարտադիր են յուրաքանչյուր պետական և գերատեսչական արխիվի համար:

3.3.2. Արխիվում հաշվառման օժանդակ փաստաթղթերն են.

ֆոնդերի, ցուցակների պ.միավորների /գործերի/ շարժի հաշվառման գիրքը, այլ արխիվներ փաստաթղթերի հանձնման հաշվառման գիրքը, ոչնչացման համար առանձնացված ֆոնդերի և պ.միավորների /գործերի/ հաշվառման գիրքը, ֆոնդերի անձնագրերը և այլն: Հաշվառման օժանդակ փաստաթղթերի անհրաժեշտությունը որոշում է տվյալ արխիվի ղեկավարությունը:

3.4. Հաշվառման հիմնական փաստաթղթերի ձևերն ու դրանց լրացման կարգը սահմանված են «Պետական և գերատեսչական արխիվներում փաստաթղթերի հաշվառման մասին» հրահանգում:

 

4. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ՔԱՐՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

4.1. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կենտրոնական ֆոնդային քարտարանը /ԿՖՔ/ ներառում է իր մեջ պետական արխիվներում պահպանվող բոլոր ֆոնդերի ֆոնդային քարտերը /հավելված 3/: ԿՖՔ-ն ներկայացնում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմը ամբողջությամբ:

4.2. Կենտրոնական ֆոնդային քարտարանը ստեղծվում է պետական արխիվների ցանցին համապատասխան: ԿՖՔ-ի առաջին խումբը ներկայացնում են կենտրոնական պետական արխիվների ֆոնդերի քարտերը, երկրորդը` մարզերի պետական արխիվների ֆոնդերի քարտերը:

4.3. Կենտրոնական ֆոնդային քարտարանից օգտվելը դյուրին դարձնելու նպատակով կազմվում է ֆոնդ առաջացնող աղբյուր-հիմնարկների անվանումների քարտային ցուցիչ` դասակարգված ըստ նախապես մշակված կառուցվածքի:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

02.07.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 37960038

 

 

pin
Արխիվային վարչություն
16.06.1996
N 15
Կարգ