i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 1996 թ. թիվ 562
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման հավելվածի «ՀՀ արդարադատության նախարարություն» տողում «90» թիվը փոխարինել «110» թվով:
i
2. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի թիվ 13 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 164 որոշման 2-րդ կետի, պետական գրանցման ներկայացված գերատեսչական նորմատիվ ակտերի հաշվառման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 10,0 մլն դրամ` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
i
3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ոչ պակաս, քան 300 քառ. մ. մակերեսով համապատասխան շենք կամ տարածք հատկացնելու վերաբերյալ:
/խմբ. 29.09.97 թիվ 461 որոշում/