ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 1996 թվականի թիվ 132
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների
վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության ձևի մասին
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին» եռամսյակային տեղեկատվության ձևը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մամուլում հրապարակման ենթակա «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին» եռամսյակային տեղեկատվության ձևը (կցվում է):
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի վարչության 1996 թվականի
օգոստոսի 9-ի թիվ 132 որոշմամբ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կենտրոնական բանկի միջազգային պահուստների վիճակի և
կազմի մասին (եռամսյակային)
I. Եռամսյակի սկիզբ
1. Համախառն արժութային ակտիվներ (ՀԱԱ) - USD
որից.
ա) բանկային ոսկի - USD,
բ) ՍԴՌ (SDR) - USD,
գ) ԱՄՆ-ի դոլար - USD,
դ) այլ արժույթներ - USD:
Ընդամենը ներդրված - USD
Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - USD
Համախառն արժութային պարտավորություններ (ՀԱՊ) - USD
2. Մուտքեր եռամսյակի ընթացքում - USD
3. Ելքեր եռամսյակի ընթացքում - USD
4. Ընդամենը եկամուտ - USD
II. Եռամսյակի վերջ
5. Համախառն արժութային ակտիվներ (ՀԱԱ) - USD
որից.
ա) բանկային ոսկի - USD
բ) ՍԴՌ (SDR) - USD
գ) ԱՄՆ-ի դոլար - USD
դ) այլ արժույթներ - USD
Ընդամենը ներդրված - USD
Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - USD
Համախառն արժութային պարտավորություններ (ՀԱՊ) - USD
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի վարչության 1996 թվականի
օգոստոսի 9-ի թիվ 132 որոշմամբ
Հայաստանի Հանրապետության մամուլում հրապարակման ենթակա
«Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի
և կազմի մասին» եռամսյակային տեղեկատվության ձևը
1. ՀՀ միջազգային պահուստները (արտահայտված ԱՄՆ դոլարով) հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ, որից`
բանկային ոսկի
2. ՀՀ միջազգային պահուստների տոկոսային աճը (նվազումը) անցած եռամսյակի վերջի համեմատությամբ.
3. ՀՀ միջազգային պահուստների տոկոսային աճը (նվազումը) հաշվետու տարվա սկզբի համեմատությամբ: