030.1284.130303
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-768 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
հրամանագրով հաստատված`
i
ա) 1-ին հավելվածի Գործարարության աջակցման խորհրդի կազմը լրացնել «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ» տողով.
i
բ) 2-րդ հավելվածի Գործարարության աջակցման խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցանկից հանել
«Սամվել ՇԱՐԲԱԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական
պալատի նախագահ»
տողը:
13 մարտի 2003 թ.
ՆՀ-1284-Ա