010.0500.280103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 օգոստոսի 2001 թվականի, ՀՕ-201) 5-րդ հոդվածով նախատեսված «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների» ցանկի`
i
ա) 213-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
բ) 216-րդ կետի 5-րդ սյունակից հանել «մասնավորեցնել առանձին օրենքով» բառերը.
i
գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկը 62402 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով`
62422 |
«Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՊՓԲԸ |
քաղ. Երևան, Ֆուչիկի 30 |
62423 |
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Աջափնյակ, Մարգարյան 6 |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2003 թ. հունվարի 28 Երևան ՀՕ-500-Ն
|