041.0790.261202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 790-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ 857 4 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 108 - -
տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներ 749 - - «.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 60-րդ կետը:
i
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 11-ին հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգով նախատեսված աշխատանքներն սահմանված ժամկետներում իրականացնելու, ինչպես նաև վարչական շենքերի սպասարկումն ապահովելու համար, ըստ անհրաժեշտության, ընդգրկել մինչև 300 պայմանագրային աշխատողների:
(2-րդ կետը փոփ. 12.03.10 թիվ 163-Ն, 11.01.11 թիվ 7-Ն որոշումներ)
2.1. (2.1-րդ կետն ուժը կորցրել է 11.01.11 թիվ 7-Ն որոշում)
i
(2.1-րդ կետը լրաց. 21.10.03 թիվ 515-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ