01.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-9-Ո-13
2021թ.
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՈՐԾԻ ԵՎ ԴՐԱ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՅԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Սահմանել դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում` եզրափակիչ և այլ դատական ակտերի ցանկը` համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում` եզրափակիչ և այլ դատական ակտերի հրապարակման կարգը` համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԻՐՏԵԿ - սույն որոշման մեջ 29.07.2024 ԲԴԽ-76-Ո-145 որոշմամբ կատարվել է փոփոխություն, սակայն որոշմամբ որևէ փոփոխություն չի սահմանված:
Նշված որոշման 1-ին կետիով սահմանվել է, որ`
«1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի փետրվարի 25-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում` եզրափակիչ և այլ դատական ակտերի ցանկը և հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-9-Ո-13 որոշման 2-րդ հավելվածով սահմանված կանոնները կիրացվեն «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի վերագործարկման մասին Դատական դեպարտամենտի կողմից հայտարարությունը տարածելու օրվանից:»
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2021թ. փետրվարի 25
Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թ. փետրվարի 25-ի
թիվ ԲԴԽ-9-Ո-13 որոշման
ՑԱՆԿ
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՈՐԾԻ ԵՎ ԴՐԱ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՅԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
Սույն հավելվածով սահմանվում է դատական իշխանության պաշտոնական www.court.am կայքում դատական գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը` ըստ դատական գործի տեսակի:
1. Քաղաքացիական գործերով հրապարակման են ենթակա հետևյալ տեղեկությունները`
1. Հայցադիմումի, հակընդդեմ հայցի, դիմումի, հայցադիմումի պատասխանի մասին,
2. Գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված տվյալների մասին,
3. Գործի մակագրության, վերամակագրության մասին,
4. Պահանջի (իրավահարաբերության) մասին,
5. Պետական տուրքի մասին,
6. Ինքնաբացարկի, բացարկի հարցի քննության արդյունքում կայացված որոշման մասին,
7. Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին,
8. Դատական նիստերի ժամանակի և վայրի մասին,
9. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության և դրա քննության արդյունքում կայացված դատական ակտի մասին,
10. Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու մասին,
11. Բողոքների և դրանց քննության ընթացքի մասին,
12. Կատարողական թերթ տրամադրելու մասին,
13. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին,
14. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց կողմից ներկայացված հայցադիմումի մասին,
15. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին,
16. Դատարանի կողմից գործին մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին,
17. Դատարանի կողմից գործին մասնակցող անձին իրավահաջորդով փոխարինելու մասին,
18. Ապացույցների ապահովման մասին որոշման մասին,
19. Փորձաքննություն նշանակելու որոշման մասին,
20. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին,
21. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին,
22. Գործերը միացնելու կամ պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու մասին,
23. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին,
24. Գործի քննությունը հետաձգելու մասին,
25. Նախնական դատական նիստ նշանակելու որոշման մասին,
26. Ապացուցման պարտականությունը բաշխելու որոշման մասին,
27. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու որոշման մասին,
28. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու որոշման մասին,
29. Նոր պատասխանող ներգրավելու որոշման մասին,
30. Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու որոշման մասին,
31. Լրացուցիչ վճռի կամ այն կայացնելը մերժելու որոշման մասին,
32. Արտագնա դատական նիստ անցկացնելու որոշման մասին,
33. Հեռակա դատաքննություն կիրառելու որոշման մասին,
34. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու որոշման մասին,
35. Արագացված դատաքննություն կիրառելու որոշման մասին,
36. Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու որոշման մասին,
37. Դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին:
1.2 Վճարման կարգադրություն արձակելու քաղաքացիական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները`
1. Դիմումի ստացման կարգի եղանակի և ժամանակի մասին,
2. Դիմողի, պարտապանի մասին,
3. Գործի մակագրության, վերամակագրության մասին,
4. Ինքնաբացարկի, բացարկի հարցի քննության արդյունքում կայացված որոշման մասին,
5. Վճարման կարգադրության արձակման, վճարման կարգադրության արձակումը ամբողջովին մերժելու, վճարման կարգադրություն արձակելու դիմումը մասամբ մերժելու` մյուս մասով վճարման կարգադրություն արձակելու դատական ակտի մասին,
6. Վճարման կարգադրությունը վերացնելու որոշման մասին,
7. Վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու մասին,
8. Վճարման կարգադրության բողոքարկման և բողոքի քննության արդյունքում կայացված դատական ակտի մասին,
9. Կատարողական թերթ տրամադրելու մասին:
1.3 Սնանկության գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները`
1. Դիմումի (գործի) ստացման եղանակի և ժամանակի մասին,
2. Պարտապանի, պարտատիրոջ մասին,
3. Գործի մակագրության, վերամակագրության մասին,
4. Սնանկության ժամանակավոր կառավարչի և կառավարչի մասին
5. Պահանջատերերի կողմից ներկայացված և հաստատված միջանկյալ և վերջնական պահանջների ցուցակի մասին,
6. Պետական տուրքի մասին,
7. Դիմումը վարույթ ընդունելու, վարույթի ընդունումը մերժելու և վերադարձնելու մասին,
8. Կիրառված վարույթի տեսակի (ընթացակարգի) մասին,
9. Առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերի մասին,
10. Ինքնաբացարկի, բացարկի հարցի քննության արդյունքում կայացված որոշման մասին,
11. Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին,
12. Դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի մասին,
13. Գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին,
14. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին,
15. Գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտերի մասին,
16. Սնանկության կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
17. Ֆինանսական առողջացման ծրագրի և դրա ժամկետների մասին,
18. Դատական ակտերի բողոքարկման և դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասին,
19. Լուծարման գործընթացի մասին,
20. Սնանկության գործի շրջանակներում քննվող առանձին քաղաքացիական գործերի քանակի և դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ սույն հավելվածի 1-ին կետով նախատեսված ենթակետերի մասին,
21. Սնանկության գործով կայացված այլ դատական ակտերը:
2. Վարչական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները`
1. Հայցադիմումը վարույթ ընդունելու, վերադարձնելու, ընդունումը մերժելու, վերահասցեագրելու մասին,
2. Գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների մասին,
3. Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին,
4. Դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին,
5. Իրավահաջորդով փոխարինելու մասին,
6. Պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին,
7. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ վերականգնումը մերժելու մասին,
8. Փորձաքննություն (փորձագետ) նշանակելու մասին,
9. Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու կամ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին,
10. Հայցի ապահովման միջոցը վերացնելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու մասին միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին,
11. Գրավոր դատաքննություն կիրառելու մասին,
12. Արագացված դատաքննություն կիրառելու մասին,
13. Գործի վարույթը կասեցնելու, վերսկսելու մասին,
14. Գործի դատաքննությունը վերսկսելու մասին,
15. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, բողոքը վերադարձնելու, բողոքի ընդունումը մերժելու մասին,
16. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու, վարույթ ընդունելը մերժելու, առանց քննության թողնելու, վարույթ ընդունելու մասին,
17. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը վարույթ ընդունելու, վերադարձնելու մասին,
18. Վարչական գործով կայացված այլ դատական ակտերը:
3. Քրեական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները.
1. Գործի կամ քրեական հայցի ստացման եղանակի և ժամանակի մասին.
2. Մեղադրյալի մասին.
3. Գործի մակագրության մասին.
4. Առաջադրված մեղադրանքի կամ քրեական հայցում մեղադրանքի փաստական նկարագրության մասին.
5. Քրեական գործը վարույթ ստանձնելու, հսկող դատախազին վերադարձնելու, քրեական վարույթ սկսելու, քրեական հայցը վերադարձնելու, քրեական վարույթ սկսելը մերժելու մասին.
6. Նախնական դատալսումներ նշանակելու /տարին, ամիսը, օրը և ժամը/ մասին.
7. Գործի դատական քննության կարգի (ընդհանուր, մասնավոր մեղադրանքի, համաձայնեցման, արագացված, համաձայնությամբ տուգանք նշանակելու, համագործակցության և հեռակա) մասին.
8. Առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերի մասին.
9. Ինքնաբացարկի (բացարկի) որոշում կայացնելու մասին.
10. Գործի վերաբաշխման մասին.
11. Գործը կամ քրեական հայցը և հայցին կից նյութերն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
12. Դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի մասին.
13. Եզրափակիչ դատական ակտի (Դատավճիռ` մեղադրական, արդարացման և բժշկական հարկադրանքի, որոշում` կարճման և քրեական հետապնդման դադարեցման, հաշտության համաձայնությունը հաստատելու և այլնի) մասին.
14. Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու մասին.
15. Դատական ակտերի վերանայման և դրանք քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասին.
16. Դատարանի կողմից դատական ակտը կատարման ուղարկելու մասին:
(3-րդ կետը փոփ. 27.12.2024 ԲԴԽ-122-Ո-282 որոշում)
Հավելված 2
Բարձրագույն դատական խորհրդի
2021թ. փետրվարի 25-ի
թիվ ԲԴԽ-9-Ո-13 որոշման
ԿԱՐԳ
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՈՐԾԻ ԵՎ ԴՐԱ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՅԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն հավելվածով սահմանվում է դատական իշխանության պաշտոնական կայքում դատական գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը:
2. Դատական գործի ընթացքի վերաբերյալ սույն որոշման 1-ին հավելվածով նախատեսված տեղեկությունները ենթակա են հրապարակման դատական վարույթը դռնբաց անցկացվելու դեպքում, բացառությամբ վերջնական դատական ակտի եզրափակիչ մասի: Վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակման ենթակա չէ այն դեպքում, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք:
3. Դատական գործի և դրա ընթացքի վերաբերյալ վիճակագրական քարտում Դատական ավտոմատացված համակարգում տեղեկությունների լրացումն իրականացվում է դատարանի աշխատակազմի միջոցով:
4. Դատական գործի և դրա ընթացքի վերաբերյալ վիճակագրական քարտում Դատական ավտոմատացված համակարգում լրացված տեղեկությունները յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում համապատասխան ծրագրի միջոցով ավտոմատացված եղանակով տեղափոխվում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ:
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 26 փետրվարի 2021 թվական: