Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2024 թվականի N 451-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 83-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ի N 221-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 83-Ն որոշման`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով.

«3.1) 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ`

ա. ջերմաէլեկտրակայաններին, բացառությամբ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձին, վաճառվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 516-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն կազմված 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածի էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան կանխատեսվող հաշվեկշռով (այսուհետ` Հաշվեկշիռ) նախատեսված էլեկտրական էներգիայի առաքման համար անհրաժեշտ բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձի կողմից առաքվող բնական գազի քանակների տարբերությամբ ձևավորվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`

 

P(Ջ1) = 46.7 * E, որտեղ`

 

P(Ջ1)-ը Հաշվեկշռով նախատեսված էլեկտրական էներգիայի առաքման քանակների համար անհրաժեշտ բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձի կողմից առաքվող բնական գազի քանակների տարբերությամբ ձևավորվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջերմաէլեկտրակայաններին վաճառվող` սույն ենթակետի «ա» պարբերությամբ նշված բնական գազի քանակը գերազանցող բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`

 

P(Ջ2)= 265.81 * E, որտեղ`

 

P(Ջ2)-ն սույն ենթակետի «ա» պարբերությամբ նշված բնական գազի քանակը գերազանցող բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,»,

2) 1-ին կետի 4-րդ ենթակետում «1-3-րդ» թվերից հետո լրացնել «, 3.1-րդ» կետադրական նշանը և թիվը:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

ք. Երևան

30 դեկտեմբերի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.12.2024
N 451-Ն
Որոշում