28.12.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1950-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնում`
1) 21-րդ կետից հանել «, բժիշկ-փորձագետ» և «(էրգոթերապևտ)» բառերը.
2) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին, 21.2-րդ և 21.3-րդ կետերով`
._____________________________________________________________________.
|21.|բժիշկ-փորձագետ` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի|4.87 |
| 1.| | |
|___|_____________________________________________________|___________|
|21.|անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ |4.87 |
| 2.| | |
|___|_____________________________________________________|___________|
|21.|անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակող |2.83 |
| 3.|բժիշկ-մասնագետ | |
._____________________________________________________________________.
«.
3) 24.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
._____________________________________________________________________.
|24.|միջավայրային գործոնները գնահատող մասնագետ |2 |
| 2.| | |
._____________________________________________________________________.
«:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված 21.1-ին կետով սահմանված պաշտոնը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
3. 2026 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել 21.2-րդ կետը:
(3-րդ կետը փոփ. 27.12.2024 թիվ 2055-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող 21.2-րդ, 21.3-րդ կետերի և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի 15
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2022 թվական: