01.10.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 1955-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշումը:
2. Հաստատել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. դեկտեմբերի 25-ի
N 1955-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ն. Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ռ. Սիմոնյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Ա. Փիրումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության պետ
Մ. Զալիբեկյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական
ապահովման վարչության պետ
Խ. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի
քաղաքականության, լիցենզավորման և
թույլտվությունների վարչության պետ
Մ. Վարդանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների
ընթացիկ հսկողության հարկային
տեսչություն-վարչության ընթացիկ հատուկ հսկողության
թիվ 3 բաժնի պետի տեղակալ
Ս. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային
հսկողության վարչության մաքսային գործառնությունների
կազմակերպման և հսկողության բաժնի պետ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության
քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի
քարտուղար)
(հավելվածը փոփ. 27.07.2020 թիվ 848-Ա, 09.02.2021 թիվ 106-Ա, 02.08.2021 թիվ 814-Ա, 25.05.2022 թիվ 577-Ա, 09.11.2022 թիվ 1334-Ա, 25.03.2024 թիվ 274-Ա, 01.10.2024 թիվ 877-Ա որոշումներ)