ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1410-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման N 1 հավելվածի`
ա. «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժինն ուժը կորցրած ճանաչել,
բ. 11.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժիններով`
._____________________________________________________________________.
| ՀՀ ներքին գործերի նախարարություն |
|_____________________________________________________________________|
|11 |պետ` բաժանմունքի |2.75 |
|6. | | |
|___|_____________________________________________________|___________|
|11 |գլխավոր ճարտարագետ, գլխավոր մասնագետ |2.70 |
|7. | | |
|___|_____________________________________________________|___________|
|11 |առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ |2.50 |
|8. | | |
|___|_____________________________________________________|___________|
|11 |ավագ մասնագետ |2.20 |
|9. | | |
|_____________________________________________________________________|
| ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
|12 |պետ` բաժնի |2.78 |
|0. | | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |պետ` բաժանմունքի, վարիչ` բժշկական հաստատության |2.75 |
|1. |ընդունարանի, վարիչ` կաբինետի, վարիչ` բաժանմունքի | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |գլխավոր ճարտարագետ, բժիշկ, դեղագետ, պրովիզոր |2.70 |
|2. | | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |պետ` ռազմականացված ջոկատի, առաջատար մասնագետ, ավագ |2.50 |
|3. |ճարտարագետ, ավագ հաշվապահ, վարչության պետի օգնական` | |
| |վետերանների հետ տարվող աշխատանքների կազմակերպման | |
| |հարցերով | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |տեղակալ` ռազմականացված ջոկատի պետի |2.40 |
|4. | | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |ավագ մասնագետ |2.20 |
|5. | | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |ռազմականացված խմբի պետ |1.30 |
|6. | | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |ավագ հրաձիգ, հրահանգիչ, ավագ տեսուչ, ավագ բուժքույր |1.25 |
|7. | | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |դեղագործ, մերսող, մեթոդիստ, ատամնատեխնիկ, լաբորանտ |1.20 |
|8. | | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |հրաձիգ, բուժքույր, անասնաբույժ, ավագ հաշվառող, |1.15 |
|9. |բուժմատենավար | |
|___|_____________________________________________________|___________|
|13 |հաշվառող |1.10 |
|0. | | |
|___|_____________________________________________________|___________|
|13 |կրտսեր բուժքույր |1.05 |
|1. | | |
._____________________________________________________________________.
«.
2) որոշման N 2 հավելվածում`
i
ա. «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»,
բ. «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժինը 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ և 36-րդ կետերով`
._____________________________________________________________________.
|35.|մշակութային և սոցիալական նախաձեռնությունների |2.78 |
| |իրականացման բաժնի պետ` սոցիալական ոլորտում, տպարանի | |
| |պետ` տնտեսական ոլորտում | |
|___|_____________________________________________________|___________|
|36.|փականագործ-մեքենագետ` սարքերի և կայանքների` |1.70 |
| |տնտեսական ոլորտում | |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. սեպտեմբերի 5
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 սեպտեմբերի 2024 թվական: