21.06.2024 -
040.0218.180313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2013 թվականի N 218-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՆՄՈՒՇԸ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 16-րդ հոդվածի 8-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.05.2024 թիվ 830-Ն որոշում)
1.1. Սահմանել պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքերը և կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 30.05.2024 թիվ 830-Ն որոշում)
1.3. Սույն որոշման 1.1-ին կետը գործում է մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը:
(1.3-րդ կետը լրաց. 30.05.2024 թիվ 830-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 16.04.2020 թիվ 570-Ն որոշում)
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 30.05.2024 թիվ 830-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 21-ի
N 218-Ն որոշման
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով կարգավորվում են ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և գնահատված ռիսկերի հիման վրա սահմանային հսկողության (այսուհետ` վերահսկողություն) հետ կապված հարաբերությունները, որի նպատակն է վտանգավոր սննդամթերքի ներմուծման կանխումը, ինչպես նաև պետական վերահսկողության համապատասխան գործիքակազմի (փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, փորձաքննություն) ընտրության իրականացումը` կախված սննդամթերքի ռիսկայնության աստիճանից:
(1-ին կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)
2. Սննդամթերքի ներմուծման սահմանային պետական վերահսկողության ընթացքում իրականացվող գործիքակազմի ընտրությունը հիմնված է ներմուծվող սննդամթերքի ընդհանուր ռիսկի վրա, որն իրենից ներկայացնում է ըստ սննդամթերքի տեսակի ռիսկերի, յուրաքանչյուր սննդամթերքին բնորոշ (անհատական) ռիսկերի և ռիսկայնությունը որոշող այլ չափանիշների հանրագումար:
2. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԻ
3. Ռիսկն ըստ սննդամթերքի (արտադրանքի) տեսակի դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայության` համաձայն N 1 աղյուսակի:
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
| |Արտադրանքի անվանումը |Արտաքին |Ռիսկի|
| | |տնտեսական |միա- |
| | |գործունեու-|վորը |
| | |թյան | |
| | |ապրանքային | |
| | |անվանացանկը| |
| | |(ԱՏԳ ԱԱ) | |
|_____________________________________________________________________|
| Բարձր ռիսկային (10-20 միավոր) |
|_____________________________________________________________________|
|1. |Խոշոր եղջերավոր կենդանու միս` թարմ կամ պաղեցրած|0201 |15 |
|___|_______________________________________________|___________|_____|
|2. |Խոշոր եղջերավոր կենդանու միս` սառեցրած |0202 |17 |
|___|_______________________________________________|___________|_____|
|3. |Խոզի միս` թարմ, պաղեցրած |0203 |15 |
|___|_______________________________________________|___________|_____|
|4. |Խոզի միս` սառեցրած |0203 |17 |
|___|_______________________________________________|___________|_____|
|5. |Ոչխարի կամ այծի միս` թարմ, պաղեցրած |0204 |15 |
|___|_______________________________________________|___________|_____|
|6. |Ոչխարի կամ այծի միս` սառեցրած |0204 |17 |
|___|_______________________________________________|___________|_____|
|7. |Ձիու, ավանակի, ջորու միս` թարմ, պաղեցրած |0205 |15 |
|___|_______________________________________________|___________|_____|
|8. |Ձիու, ավանակի, ջորու միս` սառեցրած |0205 |17 |
|___|_______________________________________________|___________|_____|
|9. |Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, |0206 |15 |
| |ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք` թարմ, | | |
| |պաղեցրած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|10.|Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, |0206 |17 |
| |ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք` | | |
| |սառեցրած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|11.|ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված` |0207 |15 |
| |ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք` | | |
| |թարմ, պաղեցրած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|12.|ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված` |0207 |17 |
| |ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք` | | |
| |սառեցրած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|13.|Այլ միս և մսից սննդային ենթամթերք` թարմ, |0208 |15 |
| |պաղեցրած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|14.|Այլ միս և մսից սննդային ենթամթերք` սառեցրած |0208 |17 |
|___|_______________________________________________|___________|_____|
|15.|Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված` անյուղ |0209 |15 |
| |մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների| | |
| |ճարպ` թարմ, պաղեցրած, աղ դրված, աղաջրի մեջ | | |
| |դրված, չորացրած կամ ապխտած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|16.|Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված` անյուղ |0209 |17 |
| |մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների| | |
| |ճարպ` սառեցրած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|17.|Միս և մսից սննդային ենթամթերք` աղ դրված, |0210 |15 |
| |աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. սննդային| | |
| |ալյուր` ստացված մսից կամ մսի ենթամթերքից | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|18.|Ձկներ` թարմ կամ պաղեցրած` բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ|0302 |15 |
| |ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի| | |
| |և ձկան այլ մսի | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|19.|Ձուկ սառեցրած` բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 |0303 |17 |
| |ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան| | |
| |այլ մսի | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|20.|Ձկան ֆիլե և ձկան այլ միս (ներառյալ խճողակը)` |0304 |15 |
| |թարմ, պաղեցրած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|21.|Ձկան ֆիլե և ձկան այլ միս (ներառյալ խճողակը)` |0304 |17 |
| |սառեցրած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|22.|Ձուկ` չորացրած, աղ դրած կամ աղաջրի մեջ դրած. |0305 |15 |
| |ձուկ` ապխտած` մինչև ապխտելը կամ ապխտելու | | |
| |ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկ- | | |
| |ված. ձկնալյուր` մանր և խոշոր աղացվածքի, և | | |
| |ձկներից հատիկներ` սննդի մեջ օգտագործելու համար | | |
| |պիտանի | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|23.|Խեցգետնակերպեր` թարմ, պաղեցրած, չորացված, աղի |0306 |15 |
| |կամ աղաջրի մեջ դրած խեցիով կամ առանց խեցի, | | |
| |խեցիով կամ առանց խեցիի մինչև ապխտումը կամ | | |
| |ապխտման ընթացքում ջերմային մշակման չենթարկված | | |
| |կամ ենթարկված ապխտած խեցգետնակերպեր, շոգեխաշված| | |
| |կամ եփած պաղեցված կամ չպաղեցված, չորացված, աղի,| | |
| |աղաջրի մեջ դրված խեցիով խեցգետնակերպեր. | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|24.|Խեցիով կամ առանց խեցիի խեցգետնակերպեր` սառեցրած|0306 |17 |
|___|_______________________________________________|___________|_____|
|25.|Կակղամորթներ` խեցու մեջ կամ առանց խեցու, թարմ, |0307 |15 |
| |պաղեցրած, չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ | | |
| |դրված. կակղամորթներ ապխտած` խեցու մեջ կամ | | |
| |առանց խեցու, մինչև ապխտելը կամ ապխտելու | | |
| |ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված| | |
|___|_______________________________________________|___________|_____|
|26.|Կակղամորթներ` խեցիով կամ առանց խեցու` սառեցրած |0307 |17 |
|___|_______________________________________________|___________|_____|
|27.|Ջրային անողնաշարավորներ` բացի խեցգետնակերպերից |0308 |15 |
| |և կակղամորթներից, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ| | |
| |դրված կամ աղաջրի մեջ դրված. ջրային անողնաշարա- | | |
| |վորներ` բացի խեցգետնակերպերից և կակղամորթ- | | |
| |ներից, ապխտած, մինչև ապխտելը կամ ապխտելու | | |
| |ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված| | |
|___|_______________________________________________|___________|_____|
|28.|Ջրային անողնաշարավորներ` բացի խեցգետնակերպերից |0308 |17 |
| |և կակղամորթներից, սառեցրած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|28.|Ալյուր` մանր և խոշոր աղացվածքի և հատիկներ |0309 |15 |
| 1|ձկից, խեցգետնակերպներից, կակղամորթներից և | | |
| |ջրային այլ անողնաշարավորներից, սննդի մեջ | | |
| |օգտագործելու համար պիտանի | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|29.|Կաթ-կաթնամթերք |0401-0406 |15 |
|___|_______________________________________________|___________|_____|
|30.|Թարմ, կոնսերվացված կամ եփած կճեպով թռչնի ձու |0407 |15 |
|___|_______________________________________________|___________|_____|
|31.|Թարմ, չորացրած, շոգեխաշած կամ եփած, ձևած, |0408 |15 |
| |սառեցված կամ այլ եղանակով կոնսերվացված | | |
| |(պահածոյացված), շաքար կամ այլ քաղցրացնող | | |
| |նյութեր ավելացրած կամ չավելացրած առանց կճեպի | | |
| |թռչնի ձու և ձվի դեղնուց | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|32.|Կենդանական ծագման սննդամթերք` այլ տեղում չնշված|0410 |15 |
| |կամ չներառված | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|33.|Պատրաստի սննդամթերք մսից, ձկից կամ խեցգետնանման|1601-1605 |15 |
| |ներից, կակղամարմիններից և ջրային այլ | | |
| |անողնաշարավորներից, պատրաստի կամ պահածոյացված | | |
| |ձուկ, ձկնկիթ | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|34.|Մթերքներ սոուսներ պատրաստելու համար, պատրաստի |2103-2105 |10 |
| |ապուրներ ու արգանակներ | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|35.|Կենդանիների (բացի ձկներից) աղիներ, պարկեր և |0504 |15 |
| |ստամոքսներ, ամբողջական և կտորներով, թարմ և | | |
| |սառեցված, աղաջրում և աղած, չորացված և ապխտած | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|36.|Մակարոնեղենային արտադրանք լցոնով, ջերմային |190220 |15 |
| |մշակման ենթարկված կամ չենթարկված, կամ այլ | | |
| |եղանակով մշակված | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|37.|Սպիտակուցային խտանյութեր և թելիկավոր և |210610 |10 |
| |շերտավոր սպիտակուցային նյութեր | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|38.|Վիտամինների և հանքային նյութերի խառնուրդ` |2106909803 |15 |
| |նախատեսված սնուցման հավասարակշռված լրացման | | |
| |համար | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|39.|Վաղ հասակի երեխաների համար նախատեսված պատրաստի |1901100000 |15 |
| |սննդամթերք` նախատեսված մանրածախ առևտրի համար | | |
|_____________________________________________________________________|
| Միջին ռիսկային (4-9 միավոր) |
|_____________________________________________________________________|
|40.|Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և |0701-0714 |9 |
| |պալարապտուղներ | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|41.|Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային |0801-0814 |6 |
| |պտուղների կեղև ու դդմի կճեպներ | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|42.|Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր |1501-1520 |9 |
| |և յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերքները.| | |
| |պատրաստի սննդային ճարպեր | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|43.|Կակաո և դրանից պատրաստված մթերք |1801-1806 |4 |
|_____________________________________________________________________|
| Ցածր ռիսկային (1-3 միավոր) |
|_____________________________________________________________________|
|44.|Բնական մեղր |0409 |3 |
|___|_______________________________________________|___________|_____|
|45.|Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և |0901-0910 |1 |
| |համեմունքներ | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|46.|Հացազգիներ |1001-1008 |1 |
|___|_______________________________________________|___________|_____|
|47.|Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք. |1101-1109 |2 |
| |ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձա- | | |
| |նյութ | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|48.|Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, |1201-1208 |1 |
| |պտուղներ և հատիկներ | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|49.|Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն |1701-1704 |1 |
|___|_______________________________________________|___________|_____|
|50.|Պատրաստի մթերք` հացաբույսերի հատիկներից, |1901-1905 |1 |
| |ալյուրից, օսլայից կամ կաթից, ալյուրից պատրաստ- |(բացի | |
| |ված հրուշակեղեն |1901100000 | |
| | |կոդից) | |
|___|_______________________________________________|___________|_____|
|51.|Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի |2001-2009 |1 |
| |այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք | | |
|___|_______________________________________________|___________|_____|
|52.|Սննդամթերք` այլ տեղ չնշված կամ չներառված |2106 (բացի |1 |
| | |210610 | |
| | |կոդից) | |
|___|_______________________________________________|___________|_____|
|53.|Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ|2201-2209 |3 |
|___|_______________________________________________|___________|_____|
|54.|Կերակրի աղ |2501 |1 |
._____________________________________________________________________.
(3-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն, 30.05.2024 թիվ 830-Ն որոշումներ)
4. N 1 աղյուսակում չներառված սննդամթերքի (արտադրանքի) տեսակի ռիսկայնությունը դասակարգվում է ցածր ռիսկային և ռիսկի միավոր սահմանվում է 1:
3. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՆ ԲՆՈՐՈՇ (ԱՆՀԱՏԱԿԱՆ) ՌԻՍԿԵՐ
5. Սննդամթերքին բնորոշ անհատական ռիսկի գնահատման չափանիշներն են`
1) արտադրողի մոտ ներդրված սննդամթերքի արտադրման որակի և անվտանգության կառավարման համակարգերը.
2) սննդամթերքի տեղափոխման պայմանները.
3) սննդամթերքի` խմբաքանակի զանգվածը (քանակը, ծավալը):
6. Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի կախված է ներմուծված սննդամթերքի արտադրությունում ներդրված սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման համակարգերի հավաստագրերի առկայությունից կամ բացակայությունից, որոնց հավաստիությունը հնարավոր է ստուգել համացանցի միջոցով` համաձայն N 2 աղյուսակի:
N 2 աղյուսակ
Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի
._____________________________________________________________________.
|Ռիսկը|Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգը |Միավորը|
|_____|_______________________________________________________|_______|
|Միջին|Սննդամթերքի արտադրությունում ներդրված չեն սննդամթերքի | 4 |
| |որակի և անվտանգության կառավարման համակարգեր` առնվազն | |
| |վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի | |
| |համակարգ ՎՎՀԿԿ (HACCP, ISO, BRC, IFC), առկա չեն | |
| |հավաստագրեր (GLOBALGAP): | |
| |Երրորդ երկրներից սննդամթերքի ներմուծման դեպքում | |
| |արտադրանքի` սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող | |
| |Եվրասիական տնտեսության միության (այսուհետ` ԵԱՏՄ) | |
| |տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին | |
| |համապատասխանում է: | |
|_____|_______________________________________________________|_______|
|Ցածր |Սննդամթերքի արտադրությունում ներդրված են սննդամթերքի | 0 |
| |որակի և անվտանգության կառավարման համակարգեր` վտանգի | |
| |վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ | |
| |(ՎՎՀԿԿ (HACCP, ISO, BRC, IFC) առկա են հավաստագրեր | |
| |(GLOBALGAP): | |
._____________________________________________________________________.
(2-րդ աղյուսակը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)
7. Դասակարգումն ըստ սննդամթերքի տեղափոխման պայմանների իրականացվում է տվյալ սննդամթերքը տեղափոխող փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջների համապատասխանության ապահովումից ելնելով` համաձայն N 3 աղյուսակի:
N 3 աղյուսակ
Դասակարգումն ըստ տեղափոխման պայմանների
._____________________________________________________________________.
|Ռիսկը| Տեղափոխմանը ներկայացվող պայմանները |Միավորը|
|_____|_______________________________________________________|_______|
|Բարձր|Փոխադրամիջոցների պայմանները չեն համապատասխանում | 20 |
| |սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրմանը ներկայացվող | |
| |պահանջներին: | |
|_____|_______________________________________________________|_______|
|Ցածր |Տեղափոխման պայմանները համապատասխանում են սննդամթերքի | 0 |
| |տվյալ տեսակի փոխադրման համար ներկայացվող պահանջներին: | |
._____________________________________________________________________.
8. Դասակարգումն ըստ ներմուծված սննդամթերքի զանգվածի (քանակի, ծավալի)` իրականացվում է համաձայն N 4 աղյուսակի:
N 4 աղյուսակ
Դասակարգումն ըստ զանգվածի (քանակ, ծավալ)
.__________________________________________________________.
|Ռիսկը |Զանգվածը (կգ կամ լիտր) |Միավորը |
|____________|__________________________________|__________|
|Բարձր |600-ից ավելի | 4 |
|____________|__________________________________|__________|
|Միջին |300-ից ավելի` 600-ը ներառյալ | 2 |
|____________|__________________________________|__________|
|Ցածր |մինչև 300-ը ներառյալ | 1 |
.__________________________________________________________.
(4-րդ աղյուսակը փոփ. 30.05.2024 թիվ 830-Ն, 20.06.2024 թիվ 930-Ն որոշումներ)
4. ՌԻՍԿԻ ԱՅԼ ՉԱՓԱՆԻՇԸ
9. Ռիսկի այլ չափանիշ է` արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից սննդի շղթայի փուլերի վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ հաղորդումների և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ երկրների կողմից լաբորատոր խիստ հսկողության սահմանման վերաբերյալ տեղեկատվության առկայությունը կամ դրա բացակայությունը` դասակարգվում է համաձայն N 5 աղյուսակի:
N 5 աղյուսակ
Դասակարգումն ըստ արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ
երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված
տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքների
._____________________________________________________________________.
|Ռիսկը|Սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ ծանուցում |Միավորը| |
| |կամ վերահսկողության արդյունքներ | | |
|_____|__________________________________________________|_______|____|
|Բարձր|Արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ | 20 | |
| |երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի | | |
| |միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի | | |
| |վերահսկողության արդյունքներով սննդամթերքի | | |
| |վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության | | |
| |առկայություն: | | |
|_____|__________________________________________________|_______|____|
|Ցածր |Արագ արձագանքման միջազգային համակարգերի, ԵԱՏՄ | 0 | |
| |միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի | | |
| |վերահսկողության արդյունքներով սննդամթերքի | | |
| |վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության | | |
| |բացակայություն: | | |
._____________________________________________________________________.
5. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
10. Սննդամթերքի ընդհանուր ռիսկայնության դասակարգումն իրականացվում է համաձայն N 6 աղյուսակի:
N 6 աղյուսակ
.________________________________________________.
|Խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը| Միավորը |
|____________________________________|___________|
| Բարձր | 20 և ավել|
|____________________________________|___________|
| Միջին | 10-19 |
|____________________________________|___________|
| Ցածր | 0-9 |
.________________________________________________.
11. Ընդհանուր ռիսկայնության` բարձր, միջին և ցածր խմբերին դասված սննդամթերքի նկատմամբ իրականացվող վերահսկողության տեսակներն են`
1) ընդհանուր բարձր ռիսկայնությամբ դեպքում` փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, Հայաստանի Հանրապետության ազգային հավատարմագրման համակարգերում հավատարմագրված և ԵՏՄ-ի սերտիֆիկացման ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված լաբորատորիաներում իրականացված լաբորատոր փորձաքննության իրականացում (այսուհետ` փորձաքննության իրականացում).
2) ընդհանուր միջին ռիսկայնության դեպքում` փաստաթղթային ստուգում, նույնականացում և զննում, իսկ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում` նմուշառում և փորձաքննության իրականացում.
3) ընդհանուր ցածր ռիսկայնության դեպքում` միայն փաստաթղթային ստուգում և նույնականացում:
11.1. Սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում նմուշառում կատարելիս նմուշները լաբորատոր փորձարկման են ներկայացվում արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված տվյալների կամ սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի վերահսկողության արդյունքներով հայտնաբերված շեղումների բոլոր ցուցանիշներով:
(11.1-ին կետը լրաց. 30.05.2024 թիվ 830-Ն որոշում)
12. Եթե սույն մեթոդաբանության 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չի հայտնաբերվում, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը:
(12-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)
13. Եթե սույն մեթոդաբանության 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվում է անհամապատասխանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա արգելվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ կերպով ծանուցվում է ներմուծումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտին` նշելով ներմուծման արգելքի հիմքերը:
(13-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)
14. Եթե միևնույն կազմակերպության կողմից արտադրված միևնույն տեսակի սննդամթերքում նախկինում ներմուծման պահին կամ շուկայահանման ընթացքում հայտնաբերվել է սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն, ապա տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքի հաջորդ երեք ներմուծման ընթացքում խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը համարվում է բարձր և վերահսկողությունն իրականացվում է 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ընթացակարգով:
15. 14-րդ կետով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու արդյունքում սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չհայտնաբերելու դեպքում տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքը հետագայում ներմուծելիս խմբաքանակի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է սույն մեթոդաբանության 3-11-րդ կետերով սահմանված կարգով:
(15-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)
(1-ին հավելվածը խմբ. 16.04.2020 թիվ 570-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 21-ի
N 218-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՆՄՈՒՇՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը սահմանային պետական վերահսկողության շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին ներմուծվող սննդամթերքի պահեստային նմուշն այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա (այսուհետ` ռեֆերենս լաբորատորիա) ուղարկելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով և սույն որոշմամբ սահմանված իմաստով:
3. Սույն կարգի նպատակն է ապահովել`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի անվտանգությունը.
2) Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված` Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ` գնահատման մարմին) փորձաքննությունների և դրանց արդյունքների արժանահավատությունը.
3) գնահատման մարմինների լաբորատոր հետազոտությունների որակի բարելավումը և միասնականությունը, հավաստիությունը, հուսալիությունը և թափանցիկությունը.
4) Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի բացակայության պայմաններում վիճարկման հնարավորության ապահովումը:
4. Ապրանքը տնօրինողի ընտրած` գնահատման մարմնի տրված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) սույն կարգով սահմանված դեպքերում իր մոտ ի պահ հանձնված պահեստային նմուշը փորձարկման է ներկայացնում կառավարության որոշմամբ սահմանված ռեֆերենս լաբորատորիա:
5. Լիազոր մարմինը պահեստային նմուշը փորձարկման է ուղարկում արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված տվյալների, սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից պետական վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում, եթե արտադրանքի` սույն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակով սահմանված ռիսկի միավորը 15-ից ավել է:
(5-րդ կետը փոփ. 20.06.2024 թիվ 930-Ն որոշում)
6. Լիազոր մարմինը սույն կարգի 5-րդ կետով սահմանած դեպքերում գնահատող մարմնի տված լաբորատոր փորձարկման արդյունքները ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է տվյալ ապրանքը ներմուծող տնտեսավարող սուբյեկտին և գնահատող մարմնին` ներմուծվող խմբաքանակից առանձնացված պահեստային նմուշը ռեֆերենս լաբորատորիա ուղարկելու մասին:
7. Պահեստային նմուշը ռեֆերենս լաբորատորիա ուղարկելու նպատակով լիազոր մարմինն իր մոտ գտնվող պահեստային նմուշը տեղադրում է նմուշի պահման ջերմաստիճանը և պայմանները ապահովող տարայի մեջ, կապարակնքում է այն և ուղեկցող նամակով տրամադրում միջազգային տեղափոխում իրականացնող կազմակերպությանը` այն կառավարության սահմանած ցանկում ներառված ռեֆերենս լաբորատորիա տեղափոխելու համար:
8. Պահեստային նմուշի տեղափոխումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իսկ դրա բացակայության դեպքում` ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանմամբ:
9. Պահեստային նմուշը տեղափոխվում է փոխադրման ժամանակ այն փոփոխությունից պաշտպանող նյութերից պատրաստված համապատասխան տարայով: Այն պետք է պատրաստված լինի կառավարության սահմանած` սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկում ներառված նյութերից:
10. Ռեֆերենս լաբորատորիա տեղափոխման ընթացքում պահեստային նմուշի պահման պայմանների պահպանվածությունը երաշխավորելու նպատակով լիազոր մարմինը պահեստային նմուշի յուրաքանչյուր տարայում տեղադրում է ուղեկցող սարքավորում, որն արձանագրում է տեղափոխման ընթացքում նմուշի պահման պայմանների ջերմային տատանումները:
11. Ռեֆերենս փորձարկման լաբորատորիան օգտագործում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված ուղեկցող սարքավորման տվյալները պահեստային նմուշի պահման պայմանները պարզելու համար:
12. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքերում պահեստային նմուշը ռեֆերենս լաբորատորիա ուղարկելու դեպքում մինչև ռեֆերենս լաբորատորիայի արձանագրության ստացումը ներմուծվող սննդամթերքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշմամբ սահմանված սննդամթերքի ներմուծմանը վերաբերող իրավակարգավորումները:
13. Այլ պետության ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքներն օգտագործվում են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով:
(2-րդ հավելվածը լրաց. 30.05.2024 թիվ 830-Ն որոշում)