15.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 09-Ն
«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Ա (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 11.12.2023 թիվ 55-Ն որոշում)
2. Հաստատել «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 11.12.2023 թիվ 55-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (ամսական), «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 30-Ն, 31-Ն և 32-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրը փոփ. 11.12.2023 թիվ 55-Ն որոշում)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 09-Ն որոշման
Նկար
Բաժին 1. Աշխատողների տարեկան թվաքանակը, վարձատրությունը և աշխատած ժամերը
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաշվետու տարում աշխատողների |
| |ծածկագիրը|______________________________________|
| | |միջին |փաստացի |աշխատավարձ |
| | |թվաքանակը |աշխատած |և դրան |
| | |(առանց |ժամերի |հավասարեցված|
| | |քաղաքացիա- |քանակը |այլ |
| | |իրավական |(ներառյալ` |վճարումները,|
| | |պայմանագրով |արտաժամյա |հազ. դրամ |
| | |աշխատանք |աշխատանքը),| |
| | |կատարողների),|ժամ | |
| | |մարդ | | |
|________________________|_________|_____________|___________|____________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|________________________|_________|_____________|___________|____________|
|Աշխատաժամանակի նորմալ |110 | | | |
|տևողությամբ աշխատողներ,| | | | |
|որից` | | | | |
|________________________|_________|_____________|___________|____________|
|աշակերտ, փորձնակ |110.1 | | | |
|(ստաժոր), ուսնակ, | | | | |
|պրակտիկանտ (ինտերն) | | | | |
|________________________|_________|_____________|___________|____________|
|Ոչ լրիվ աշխատաժամանակով |120 | | | |
|աշխատողներ (ներառյալ` | | | | |
|այլ | | | | |
|կազմակերպություններից | | | | |
|համատեղությամբ | | | | |
|աշխատողներ), որից` | | | | |
|________________________|_________|_____________|___________|____________|
|աշակերտ, փորձնակ |120.1 | | | |
|(ստաժոր), ուսնակ, | | | | |
|պրակտիկանտ (ինտերն) | | | | |
|________________________|_________|_____________|___________|____________|
|Ոչ լրիվ աշխատաժամանակով |130 | |x |x |
|աշխատողներ` վերածած | | | | |
|նորմալ տևողությանը | | | | |
|համարժեք միավորի (ՆՏՀՄ) | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 2. Աշխատողի վրա գործատուի կատարած տարեկան ծախսերը` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (լրացվում է սույն հաշվետվության 110 և 120 ծածկագրերով տողերի աշխատողների համար)
հազար դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Տարեկան|
| |ծածկագիրը|ծախսեր |
|___________________________________________________|_________|_______|
| Ա | Բ | 1 |
|___________________________________________________|_________|_______|
|Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ տող |210 | |
|(210.1+ 210.2+ 210.3 + 210.4), | | |
|(տող 110 սյուն 3 + տող 120 սյուն 3), այդ թվում` | | |
|___________________________________________________|_________|_______|
|Վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար, |210.1 | |
|այդ թվում` | | |
|___________________________________________________|_________|_______|
|վարձատրություն ըստ հիմնական և պաշտոնային |210.1.1 | |
|դրույքաչափերի, գործավարձի կամ ստացված հասույթից` | | |
|տոկոսով, շահույթից` բաժնեմասով հաշվարկած աշխատավարձ| | |
|___________________________________________________|_________|_______|
|բնամթերային (ոչ դրամական) վճարման ձևով |210.1.2 | |
|աշխատողներին տրվող գույքի (բացառությամբ` դրամական | | |
|միջոցների), աշխատանքի, ծառայության, մտավոր | | |
|սեփականության արդյունքի արժեք | | |
|___________________________________________________|_________|_______|
|լրացուցիչ վարձատրություն` հավելավճարներ, |210.1.3 | |
|լրավճարներ, հավելումներ, կանոնավոր տրվող | | |
|պարգևատրումներ | | |
|___________________________________________________|_________|_______|
|Վարձատրություն փաստացի աշխատած ժամանակահատվածի մեջ |210.2 | |
|չներառվող ժամանակահատվածի համար (չներառե՛լ | | |
|գործատուի միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր | | |
|անաշխատունակության գումարները` սահմանված ՀՀ | | |
|օրենսդրությամբ), որից` | | |
|___________________________________________________|_________|_______|
|վճարումներ ամենամյա և նպատակային արձակուրդների |210.2.1 | |
|(բացի չօգտագործած արձակուրդի համար վճարվող | | |
|հատուցման (փոխհատուցման)) | | |
|___________________________________________________|_________|_______|
|Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ (ներառյալ`|210.3 | |
|չօգտագործած արձակուրդի համար վճարվող հատուցումը | | |
|(փոխհատուցումը)) | | |
|___________________________________________________|_________|_______|
|Սննդի, կացարանի, վառելիքի և համանման այլ վճարներ` |210.4 | |
|աշխատողին կանոնավոր տրամադրվող | | |
._____________________________________________________________________.
Բաժին 2.1 Աշխատողի վրա գործատուի կատարած այլ ծախսեր (լրացվում է սույն հաշվետվության 110 և 120 ծածկագրերով տողերի աշխատողների համար)
հազար դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Տարեկան|
| |ծածկագիրը|ծախսեր |
|___________________________________________________|_________|_______|
| Ա | Բ | 1 |
|___________________________________________________|_________|_______|
|Ծախսեր` ուղղված աշխատողների կացարանով ապահովմանը, |220 | |
|որից` | | |
|___________________________________________________|_________|_______|
|կացարանի շինարարության կամ ձեռքբերման նպատակով |220.1 | |
|աշխատողին տրամադրված փոխառնական դրամական միջոցների | | |
|մարման կարգով վճարված գումարներ | | |
|___________________________________________________|_________|_______|
|Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալական |230 | |
|պաշտպանությանը (տող 230.1+230.2+230.3+230.4+230.5),| | |
|այդ թվում` | | |
|___________________________________________________|_________|_______|
|գործատուի միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր |230.1 | |
|անաշխատունակության գումարներ` սահմանված ՀՀ | | |
|օրենսդրությամբ | | |
|___________________________________________________|_________|_______|
|արձակման նպաստ, աշխատողի մահվան, դժբախտ պատահարի, |230.2 | |
|աշխատանքային պարտականությունների կատարման հետ | | |
|կապված խեղման, մասնագիտական հիվանդության և | | |
|առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի | | |
|համար տրվող հատուցման գումարներ | | |
|___________________________________________________|_________|_______|
|առողջության ապահովագրական վճարներ` գործատուի |230.3 | |
|միջոցների հաշվին (չներառե՛լ ՀՀ պետական բյուջեի | | |
|միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում | | |
|իրականացվող ապահովագրական վճարները) | | |
|___________________________________________________|_________|_______|
|կենսաթոշակային, կյանքի կամ այլ կամավոր |230.4 | |
|ապահովագրական վճարներ (կամավոր ապահովագրության | | |
|պայմանագրերի հիման վրա)` գործատուի միջոցների հաշվին| | |
|___________________________________________________|_________|_______|
|սոցիալական բնույթի այլ վճարներ` նյութական |230.5 | |
|օգնություն ընտանեկան իրադարձության հետ կապված` | | |
|ամուսնություն, երեխայի ծնունդ, աշխատողի և նրա | | |
|ընտանիքի անդամի բուժում, վիրահատություն, | | |
|դեղորայքի ձեռք բերում, հարազատի մահ և այլն | | |
|___________________________________________________|_________|_______|
|Ծախսեր` ուղղված աշխատողների մասնագիտական |240 | |
|ուսուցմանը` պատրաստում վերապատրաստում, որակավորման | | |
|բարձրացում, վերաորակավորում և ստաժավորում | | |
|(ներառյալ` մասնագիտական ուսուցման նպատակով կատարված| | |
|գործուղման ծախսեր) | | |
|___________________________________________________|_________|_______|
|Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալ-մշակութային |250 | |
|սպասարկմանը (չներառե՛լ ՀՀ պետական բյուջեի միջոցների| | |
|հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող | | |
|վճարները) | | |
|___________________________________________________|_________|_______|
|Աշխատողի վրա կատարված այլ ծախսեր` չներառված այլ |260 | |
|խմբերում (հատուկ համազգեստի և կոշիկի արժեք, | | |
|երթևեկության, ուղերթի արժեք, գործուղման ծախսեր` | | |
|բացի մասնագիտական ուսուցման նպատակով կատարված | | |
|գործուղման ծախսերի, և այլն), որից` | | |
|___________________________________________________|_________|_______|
|սոցիալական վճարներ (պարտադիր կուտակային |260.1 | |
|կենսաթոշակային)` փոխանցված գործատուի միջոցների | | |
|հաշվին` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի | | |
|արձակուրդում գտնվող վարձու աշխատողների համար | | |
|(ամսական 3 000 դրամ)` սահմանված ՀՀ օրենսդրությամբ | | |
|___________________________________________________|_________|_______|
|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (տող 210+220+230+240+250+260) |270 | |
._____________________________________________________________________.
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»____ 20__թ.
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
1. Աշխատողների թվաքանակում ներառվում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրի համաձայն վարձու աշխատողները` անկախ անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետից և աշխատաժամանակի ռեժիմից (տե՛ս ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2018թ. հոկտեմբերի 19-ի թիվ 09-Ն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի` «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի և աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին Ձև թիվ 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի» (այսուհետ` Հրահանգ), 9-11-րդ կետերը) և չեն ներառվում Հրահանգի 12-րդ կետում նշված աշխատողները:
2. Հաշվետվության ձևի Բաժին 1-ը լրացվում է.
1) Սյուն 1 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 2-րդ բաժնի 9-13-րդ և 15-րդ կետերին համապատասխան.
2) Սյուն 1 տող 130-ը լրացնել Հրահանգի 2-րդ բաժնի Հրահանգի 14-րդ կետին համապատասխան:
3) Սյուն 2 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 3-րդ բաժնի 17-19-րդ կետերին համապատասխան:
4) Սյուն 3 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 4-րդ բաժնի 20-29-րդ կետերին համապատասխան:
3. Հաշվետվության ձևի Բաժին 2 -ը լրացվում է.
5) Տող 210-ը լրացնել Հրահանգի 4-րդ բաժնի 25-29-րդ կետերին համապատասխան.
6) Տող 210.1-ը լրացնել Հրահանգի 25-րդ կետին համապատասխան.
7) Տող 210.2-ը լրացնել Հրահանգի 26-րդ կետին համապատասխան.
8) Տող 210.3-ը լրացնել Հրահանգի 27-րդ կետին համապատասխան.
9) Տող 210.4-ը լրացնել Հրահանգի 28-րդ կետին համապատասխան:
4. Հաշվետվության ձևի Բաժին 2.1-ը լրացվում է.
10) Տող 220-260-ը լրացնել Հրահանգի 5-րդ բաժնի 31-36 կետին համապատասխան.
11) Տող 220-ը լրացնել 31-րդ կետին համապատասխան.
12) Տող 230-ը լրացնել 32-րդ կետին համապատասխան.
13) Տող 230.1-ը լրացնել 32-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.
14) Տող 230.2-ը լրացնել 32-րդ կետի 2-3-րդ ենթակետերին համապատասխան.
15) Տող 230.3-230.4-ը լրացնել 32-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան.
16) Տող 230.5-ը լրացնել 32-րդ կետի 5-10-րդ ենթակետերին համապատասխան.
17) Տող 240-ը լրացնել 33-րդ կետին համապատասխան.
18) Տող 250-ը լրացնել 34-րդ կետին համապատասխան.
19) Տող 260-ը լրացնել 35-րդ կետին համապատասխան:
(1-ին հավելվածը փոփ. 11.12.2023 թիվ 55-Ն որոշում)
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում